23.11.2024
Ռուսաստանի տնտեսությունում ճգնաժամային երեւույթներ չեն նշվում. Դմիտրի Պեսկով
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել Քելբաջարի շրջան

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է ապահովել բեռների տարանցումն այն տարածքների միջեւ, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել 2020 թվականի նոյեմբերին: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։


Էներգաապահովման եւ ջրամատակարարման համակարգերի վերականգնման, սոցիալական օբյեկտների եւ բնակելի տների վերականգնման համար մարդասիրական արձագանքման կենտրոնի տասներկուերորդ ռուսական շարասյունը, որը բաղկացած է ԿամԱԶ տիպի 15 ռազմական ավտոմեքենաներից եւ ուղեկցման մեքենաներից, հետեւել է Մատաղիզ-Քելբաջար երթուղով եւ ապահովել 145 տոննա բեռի առաքումը Քելբաջարի շրջան: Այդ թվում՝ պարենամթերք, շինարարական նյութեր եւ էլեկտրամատակարարման համակարգերի վերականգնման սարքավորումներ։


Ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահների աջակցությամբ 12 ավտոշարասյունով փոխադրվել է ավելի քան 2100 տոննա բեռ։


Աջակցություն է ցուցաբերվել ադրբեջանական կողմին՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախորդ տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի պայմանների հիման վրա։


Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, ս. թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:


Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:


Ռուսական զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: