23.11.2024
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վարակվել է կորոնավիրուսով
prev Նախորդ նորություն

Ռուսաստանի տնտեսությունում ճգնաժամային երեւույթներ չեն նշվում. Դմիտրի Պեսկով

Տնտեսական իրավիճակը երկրում մտահոգիչ չէ, դրանում ճգնաժամային երևույթներ չեն նկատվում։ Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են Կրեմլում գնահատում տնտեսական իրավիճակը եւ արդյոք այն մտահոգիչ է:


«Ոչ, ներկա իրավիճակում տվյալ դեպքում ճգնաժամային երևույթներ չկան։ Դուք գիտեք, որ կախված միջազգային կոնյունկտուրայից, տեղի է ունենում միջազգային ներդրողների արտահոսք կամ ներհոսք, այդ կորը մշտապես փոխվում է։ Այդ պատճառով այստեղ տվյալ դեպքում մտահոգվելու ոչ մի առիթ չկա», - ասել է Պեսկովը լրագրողներին։


Նրա խոսքով՝ այս իրավիճակում կա ուղղակի ռիթմիկ և պլանային աշխատանքի անհրաժեշտություն, ինչով էլ զբաղվում է կառավարությունն ու մեգակարգավորիչը։