24.11.2024
Եվրահանձնաժողովի ղեկավարին աթոռը չեն տվել Էրդողանի հետ բանակցությունների ժամանակ
prev Նախորդ նորություն

Հարությունյանը և Շոյգուն քննարկել են հայկական բանակում մեկնարկած լայնածավալ բարեփոխումները

Ապրիլի 7-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հեռախոսազրույցը: Այդ մասին հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից:


Դաշնակից երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի և հայ-ռուսական միացյալ զորախմբի գործունեությանը, հայկական բանակում սկիզբ առած լայնածավալ բարեփոխումներին, ինչպես նաև Սյունիքում անվտանգային խնդիրների լուծմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:


Վաղարշակ Հարություննյանն ու Սերգեյ Շոյգուն անդրադարձ են կատարել նաև ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացվող առաքելության ընթացքին: