24.11.2024
Հարությունյանը և Շոյգուն քննարկել են հայկական բանակում մեկնարկած լայնածավալ բարեփոխումները
prev Նախորդ նորություն

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը և Վրաստանի գյուղնախարարը քննարկեցին երկկողմ համագործակցությունը

Ապրիլի 6-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը և աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը հանդիպում են ունեցել Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլու հետ։

Դեսպանատնից հայտնում են, որ հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստանից Վրաստանի տարածքով տրանացիկ փոխադրումների վերաբերյալ մի շարք հարցեր, մատնանշվել են դրանց ուղղությամբ իրականացվելիք քայլեր։

Զրուցակիցները անդրադարձ են կատարել գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի։

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև մի շարք ուղղություններով համագործակության առավել խորացման շուրջ։