24.11.2024
Ռազմարդյունաբերության կոմիտեում առարկայական փոփոխություններ պետք է իրականացնենք. նախարար
prev Նախորդ նորություն

Դատարանը մերժեց Տիրան Խաչատրյանի հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը

ՀՀ Վարչական դատարանը՝ դատավոր Դանիել Դանիելյանի նախագահությամբ, այսօր՝ ապրիլի 6-ին, մերժել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը:


Տիրան Խաչատրյանը դատական կարգով վիճարկել է իր ազատման որոշումը։ Մարտի 23-ին նա երկրորդ հայցն է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի եւ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի:


Տիրան Խաչատրյանը դատարանից պահանջում է կայացնել բարենպաստ վարչական ակտ եւ պարտավորեցնել նրան վերականգնել գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում եւ որպես ածանցյալ պահանջ ընդգրկել նրան զորամասի անձնակազմի ցուցակներում:


Դատարանը Տիրան Խաչատրյանի ներկայացրած միջնորդությունն անհիմն է համարել հայցի ապահովման միջոց կիրառելու եւ մերժել: Դատարանը հաջորդ դատական նիստի օրը նշանակել է մայիսի 4-ին 11:30-ին: