21.04.2025
Կգործադրենք բոլոր ջանքերը, որ ՀՀ-ում հնարավորինս մեծ թվով մարդիկ պատվաստվեն. Թորոսյան
prev Նախորդ նորություն

Հադրութի և Վարանդայի շրջաններից ևս երկու աճյուն է հայտնաբերվել․ ԱՀ ԱԻՊԾ

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներից այսօր՝ մարտի 31-ին հայտնաբերվել է ևս 2 աճյուն, տեղեկացնում են Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։


«Աճյուններից մեկը Հադրութի շրջանից (նախնական տվյալներով Ուխտաձոր համայնքի տարածքից) հայկական կողմին են փոխանցել ադրբեջանցիները, մյուսը՝ հայտնաբերվել է Վարանդայի(Ֆիզուլի) շրջանից: Նրանց ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:


Այսպես, արցախյան վերջին պատերազմի զինադադարից հետո Արցախի փրկարար ջոկատները հայտնաբերել և Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանել են 1526 աճյուն»,- ասված է ծառայության տարածած հաղորդագրությունում։


 

Հայկ Չոբանյանը կազատվի Տավուշի մարզպետի պաշտոնից. նա կնշականվի՞ ԲՏԱ նախարար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան