29.11.2024
Հադրութի և Վարանդայի շրջաններից ևս երկու աճյուն է հայտնաբերվել․ ԱՀ ԱԻՊԾ
prev Նախորդ նորություն

Հայկ Չոբանյանը կազատվի Տավուշի մարզպետի պաշտոնից. նա կնշականվի՞ ԲՏԱ նախարար

Հայկ Չոբանյանը վաղը՝ ապրիլի 1-ին, կառավարությանի որոշմամբ կազատվի Տավուշի մարզպետի պաշտոնից: Այս հարցը ներառված է կառավարության նիստի օրակարգում:


«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.


Հայկ Չոբանյանին ազատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի պաշտոնից», - ասված է որոշման նախագծի մեջ:


ՀԺ-ի տեղեկություններով, Չոբանյանը հնարավոր է նշանակվի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար: Չոբանյանից փորձեցինք ճշտել տեղեկությունը, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց:


Նրա կենսագրությունից տեղեկանում ենք, որ ՏՏ ոլորտում մարզպետը մեծ փորձ ունի: Մասնավորապես, 2006-2013 թվականներին Չոբանյանը եղել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն խորհրդի անդամ։ 2012 թվականին հիմնադրել է «Արփի սոլար» ընկերությունը։ 2014-2017 թվականներին աշխատել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն և «ՅուԱյԹի» ԷՔՍՊՈ ընկերության տնօրեն։ 2016 թվականին հիմնել է Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամը, 2018 թվականին՝ «Ֆրիներջի» ընկերությունը։