13.06.2025
Սերգեյ Լավրովը կհանդիպի Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հետ
prev Նախորդ նորություն

Արա Այվազյանը հանդիպել է Երևանում գտնվող Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հետ

Աշխատանքային այցով Երևանում գտնվող ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը մարտի 26-ին հանդիպել է ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի հետ: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետպատերազմյան Արցախում առաջացած սոցիալ-տնտեսական, հումանիտար և այլ ժամանակածին խնդիրներ, անդրադարձել դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Հանդիպմանը ՀՀ արտաքին գերատեսչության և ԱՀ խորհրդարանի ղեկավարները, մասնավորապես, խոսել են հայ ռազմագերիներին ու պատանդներին հայրենիք վերադարձնելու շուրջ ձեռնարկվող միջոցառումների մասին:


Երկուստեք դատապարտելի են համարել Ադրբեջանի որդեգրած հայկական կրոնական և պատմամշակույթային ցեղասպանությունը, այս առումով կարևորել արտաքին գերատեսչության՝ միջազգային կառույցներին ուղղված կոչերը:


Հանդիպմանը ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, նշել է. «Ճգնաժամային իրավիճակում հայտնված ցանկացած պետության համար լավագույն տարբերակը, թերևս, արտահերթ ընտրությունների անցակցումն է: ՀՀ-ում ստեղծված իրադրությունը ինքնին պահանջում է խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Եթե ուզում ենք ունենալ անվտանգ Արցախ, ապա պետք է ունենանք կայուն Հայաստան և հզոր Սփյուռք»:


 


 


 

Արմեն Գրիգորյանը չի համարում Թուրքիային թշնամի պետություն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
09.06.2025
Հայաստան–Իրան նոր էլեկտրահաղորդման գիծը կգործարկվի 2026-ին՝ եռապատկելով հոսքը