23.11.2024
Ջեբրաիլի հայկական եկեղեցու քանդումը մշակութային ցեղասպանության ակտ է. դեսպան Տողանյան
prev Նախորդ նորություն

Սերգեյ Լավրովը կհանդիպի Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հետ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 2-ին ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում հանդիպումներ կունենա Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հետ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում այլ հնարավոր հանդիպումների թվում նախատեսվում է Ռուսաստանի արտգործնախարարի շփումը Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հետ», - ասել է նա:


Դիվանագետի խոսքով՝ ԱՊՀ ԱԳՆԽ նիստի օրակարգում կընդգրկվեն ԱՊՀ-ում փոխգործակցության հիմնական ուղղություններն ընդգրկող հարցեր: «Նիստի մասնակիցները կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային, միջազգային արդիական թեմաների շուրջ ։ Քննարկելու են կազմակերպության ձեւաչափով բազմապլանային համագործակցության խորացման հեռանկարները, այդ թվում՝ իրավապահ եւ հումանիտար ոլորտներում», - հավելել է նա։


«Համաշխարհային ասպարեզում Համագործակցության երկրների դիրքերի հետագա ամրապնդման նպատակով նախարարները կամփոփեն 2020 թվականին ԱՊՀ-ի մասնակից պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ գործընկերության ակտուալացման գործողությունների ծրագրի եւ միջմիդովյան բազմամակարդակ խորհրդակցությունների պլանների իրականացման արդյունքները», - շարունակել է դիվանագետը:


Ինչպես նշել է Զախարովան, 2021 թվականին Մեծ Հայրենական պատերազմի սկսվելու 80-ամյակի կապակցությամբ կքննարկվի ԱՊՀ-ի մասնակից պետությունների ղեկավարների՝ Համագործակցության երկրների ժողովուրդներին եւ համաշխարհային հանրությանը դիմելու նախագիծը:


«Նիստի արդյունքներով ընդունված մի շարք փաստաթղթեր կներկայացվեն ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի հաստատմանը, որը պլանավորված Է 2021 թվականի մայիսի 28-ին Մինսկում, եւ ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի հաստատմանը, որը պլանավորված է նաեւ 2021 թվականի հոկտեմբերի 15-ին Մինսկում», - ասել է նա: