23.11.2024
ՌԴ-ն արգելել է 11 հայ վարորդի մուտքը՝ չվճարված տույժերի պատճառով. նրանք չեզոք գոտում են
prev Նախորդ նորություն

Հայ ռազմագերիներին կտտանքների ենթարկելը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է. Շիֆ

Հայ ռազմագերիներին կտտանքների ենթարկելը միջազգային իրավունքի եվ Ժնեվյան կոնվեցիայի կոպտագույն խախտում է։ Այս մասին հայտարարել է կոնգրեսական Ադամ Շիֆը, հաղորդում է "Ամերիկայի ձայնը":


«Մարդու իրավունքների ոտնհարման հարցերով զբաղվող կազմակերպությունների հավաքագրած փաստերը վկայում են, որ Ադրբեջանի զինված ուժերը բռնություններ են ենթարկել հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց: 200 ռազմագերիներ անօրինական կերպով դեռ պահվում են Ադրբեջանում եւ հետագա բռնությունների հավանականություն կագործընթացի ամեն վայրկյան ձգձգումը ավելացնում է հայ ռազմագերիների տառապանքները»,- ասել է նա:


Նրա ջանքերով Կոնգրեսում շրջանառության է դրված բանաձև, որով պահանջվում է գործնական քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ: