6.09.2025
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Ճապոնիայի դեսպանի հետ
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն արգելել է 11 հայ վարորդի մուտքը՝ չվճարված տույժերի պատճառով. նրանք չեզոք գոտում են

Այս պահին բեռնատարների 11 վարորդ մնացել են Վրաստանի և Ռուսաստանի սահմանների միջև` չեզոք գոտում: Այս մասին հայտնում է պետական եկամուտների կոմիտեն։


«ՌԴ սահմանապահ ծառայության պարզաբանմամբ` վարորդներն ունեն մինչև 3 տարի վաղեմությամբ չվճարված վարչական տույժեր` Ռուսաստանի Դաշնության տարածքում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, ինչի մասին նրանք ծանուցվել են:


ՌԴ սահմանապահ ծառայության կայքում նշված է, որ դեպի Ռուսաստան բեռ տեղափոխող այս վարորդներն իրավունք չունեն մուտք գործել Ռուսաստանի Դաշնության տարածք:


Ստեղծված դրությունը գնահատելուց հետո` ՊԵԿ-ը լուծման երեք տարբերակ է առաջարկում:


1.Այս իրավիճակում հայտնված վարորդներ ունեցող բեռնափոխադրումներով զբաղվող այն կազմակերպությունները, որոնք ունեն Ռուսաստան բեռ տեղափոխած և հետ վերադարձող մեկ այլ վարորդ, կարող են այդ բեռնատարի վարորդի միջոցով կազմակերպել չեզոք գոտում հայտնված բեռնատարով բեռի տեղափոխումը ՌԴ: Իսկ չեզոք գոտում մնացած վարորդը կարող է դատարկ բեռնատարով վերադառնալ Հայաստան: Սակայն դրա համար նախ անհրաժեշտ է ապրանքների միջազգային փոխադրումների ժամանակ կիրառվող տրանսպորտային բեռնագրում (CMR) լրացուցիչ գրել վարորդների անունները, որպեսզի վրացական կողմը թույլատրի չեզոք գոտում հայտնված վարորդի վերադարձը մյուս վարորդի բեռնատարով և համապատասխան CMR-ով, իսկ ռուսական կողմը թույլ տա, որպեսզի դեպի ՌԴ մեկնող վարորդը բեռով մտնի Ռուսաստան:


2.ՊԵԿ-ը նաև բեռնափոխադրում իրականացնող կազմակերպություններին հորդորում է, որ վարորդներին Ռուսաստան գործուղելուց առաջ ՌԴ ներքին գործերի նախարարության և Դատական կարգադրիչների կայքերից նախապես ճշտեն` արդյոք նրանք ունեն չվճարված տուգանքներ: Միայն տուգանքը վճարելուց և հավաստիանալուց հետո, որ այն հանված է, կարելի է այդ վարորդների միջոցով կազմակերպել բեռնափոխադրումը:


3.Կազմակերպությունները կարող են նաև երկու բեռնատարների CMR-ներում նախապես խաչաձև լրացնել մյուս բեռնատարի վարորդի անունը, որպեսզի ՌԴ մտնելու արգելքին բախվելու դեպքում լուծման առաջին եղանակով հնարավոր լինի կազմակերպել միաժամանակ և՛ վարորդի վերադարձը, և՛ բեռի տեղափոխումը նշանակման վայր:


Նոր տեղեկություններ ի հայտ գալու դեպքում ՊԵԿ-ը լրացուցիչ կտեղեկացնի:

Հայ ռազմագերիներին կտտանքների ենթարկելը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է. Շիֆ
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը