24.11.2024
Փաշինյանի դեմ շարժումը սեփականաշնորհելու գործընթաց էր սկսվել. Գեւորգ Պետրոսյան
prev Նախորդ նորություն

Շուրջ 7000 արցախցիներ՝ 3000 հյուրընկալների մոտ. արցախցիների ծրագրում փոփոխություն կատարվեց

Ռազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած արցախցիների ժամանակավոր հյուրընկալության եռամսյա ծրագրում կատարվում է փոփոխություն՝ ժամկետ սահմանելով 6 ամիսը: Այդ մասին կառավարության մարտի 25-ի նիստում հայտարարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:


Նա նշեց, որ այս կերպ փոփոխություն է կատարվում արցախցիների հյուրընկալության ծրագրում։


«Դեկտեմբեր ամսից գործում է այս ծրագիրը, որը հնարավորություն է տալիս ՀՀ և Արցախի այն քաղաքացիներին, ովքեր իրենց կացարաններում ժամանակավորապես հյուրընկալում են արցախցիներին, մեկ չափահաս անձի հաշվով ստանալ 30 հազար դրամ աջակցություն ՀՀ-ում, և Արցախի հանրապետությունում՝ 45 հազար դրամի չափով։


Առաջարկվում է ծրագիրը ևս 3 ամսով երկարաձգել։ Ամսական կտրվածքով աջակցություն են ստանում մոտավորապես 3000 հյուրընկալներ, որոնք ընդհանուր առմամբ հյուրընկանլում են 7000-ից ավելի չափահաս քաղաքացիների»,- ասաց նախարարը։


Նախարարը նշեց, որ արցախցիների մի մասը հանգրվանել է հյուրանոցներում, այդ մասով ևս կա ծրագիր՝ ծախսերը փոխհատուցվում են։


Նախարարը նաև նշեց, որ մարտի 24-ից արդեն ֆինանսավորվում է արցախցիների աջակցության ծրագիրը։ 


«Խոսքը յուրաքանչյուր անձի 68 հազար դրամ տրամադրման ծրագրի մասին է։ Երեկ արդեն մոտ 80 հազար քաղաքացուն աջակցությունը փաստացի տրամադրվել է իրենց բանկային հաշիվներին՝ ընդհանուր առմամբ 5,5 մլրդ դրամի սահմաններում։ Գործընթացը շարունակվում է»,- ասաց նախարարը։


Նա նշեց, որ ներկայում Հայաստանում ապրում է մոտ 25 հազար արցախցի։