23.11.2024
«Իմ քայլը» դաշինքը նոր թիրախ ընտրել և դա Արմեն Հայկյանցն է
prev Նախորդ նորություն

Տիրան Խաչատրյանը նոր հայցադիմում է ներկայացրել Վաղարշակ Հարությունյանի և ԳՇ-ի դեմ

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը նոր հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի։


Փաստինֆոն տեղեկացնում է, որ հայցադիմումը դատարան մուտք է եղել մարտի 23-ին և նույն օրը մակագրվել ՀՀ վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանին։


Դեռևս չկա տեղեկություն՝ հայցադիմումը վարույթ ընդունելու կամ վերադարձնելու մասին։


Ավելի վաղ Խաչատրյանը հայց էր ներկայացրել իր աշխատանքից ազատման հետ կապված: Նրա շահերը ներկայացնող կողմը հայտարարել էր, որ հայոց բանակի բարձրաստիճան սպան Սահմանադրության ու օրենքների բազմաթիվ ու կոպիտ խախտումներով է ազատվել զբաղեցրած պաշտոնից: 


VERELQ-ը հիշեցնում է, որ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին պաշտոնից ազատելու պատճառը հանդիսացել է Իսկանդերի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը «ծիծաղով» արձագանքելը։


Մասնավորապես, Yerevan.today կայքի լրագրողի հարցին՝ հնարավո՞ր է «Իսկանդերի» հրթիռը 10 տոկոս պայթի, ինչպես պնդում է վարչապետ Փաշինյանը, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ գեներալ Տիրան Խաչատրյանը երկար ծիծաղեց, հետո նոր պատասխանեց. «Իհարկե՝ հնարավոր չէ... ո՞նց, «Իսկանդե՞րը»... Մեկ կրակո՞ցը... 10 տոկոսո՞վ... Կներեք սա լուրջ չէ(ծիծաղում է), չի կարելի նման բաներ խոսել, եզրահանգումներ անել: Չի կարելի առհասարակ հարցեր տալ այդ զինատեսակի մասին հեռախոսով և էդպես մակերեսորեն գնահատականներով եզրահանգումներ անել, լուրջ չէ: Ես չգիտեմ՝ ով ինչ է ասել, բայց դա հնարավոր չէ (նորից ծիծաղում է)։ Պարզապես կխնդրեմ չծավալել թեման ու այդ զինատեսակի մասին սխալ ընկալումներ չձևավորել»։


Հաջորդ օրն իսկ Գլխավոր շտաբը՝ ի դեմս Օնիկ Գասպարյանի, հանդես եկավ հայտարարությամբ, որով պահանջեց Նիկոլ Փաշինյանի և վերջինիս կառավարության հրաժարականը: