24.11.2024
ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի թեժ գծի համարները այլևս չեն գործելու
prev Նախորդ նորություն

Արցախի մշակութային օջախների տեղահանված աշխատակիցները ՀՀ-ում կապահովվեն աշխատանքով

Պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված արցախյան բնակավայրերի մշակութային կրթության օջախների գործազուրկ աշխատակիցները, որոնք ժամանակավորապես բնակվում են Հայաստանի Հանրապետության մարզերում ու Երևանում, աշխատանքի տեղավորման համար կարող են դիմել ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի գրասենյակներին:


Այս մասին տեղեկացնում են Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:


«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի փոխտնօրեն Տիգրան Տողրամաջյանը տեղեկացրեց, որ ծրագրի առաջին փուլով նախատեսում են հաշվառել՝ Արցախի իրենց բնակավայրերից տեղահանված մշակութային կրթօջախների աշխատակիցների փաստացի բնակության վայրերը Հայաստանում, ինչպես նաև ուսումնասիրել նրանց մասնագիտական ներուժը:


«Այնուհետև նախատեսում ենք նաև մեթոդական աջակցություն և վերապատրաստման դասընթացներ: Ծրագրի վերջնական նպատակը Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերի մշակութային կրթօջախների աշխատակիցներին ՀՀ տարբեր բնակավայրերի երաժշտական և արվեստի դպրոցներում աշխատանքով ապահովելն է»,-մանրամասնեց Տողրանյանը՝ հավելելով, որ առաջիկայում ուսումնամեթոդական աջակցություն և վերապատրաստման դասընթաներ են նախատեսում նաև Արցախում: