24.11.2024
ԱԺ-ն արտահերթ նիստ է անցկացնում. օրակարգում դատական օրենսգրքի փոփոխություններն են
prev Նախորդ նորություն

Պետդումայի պատվիրակությունը՝ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորությամբ, կայցելի Երեւան

Ապրիլի 15-ին ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությունը կայցելի Երեւան:


Այդ մասին «Հայ-ռուսական ռազմավարական դաշինքի արդի հարցերը ներկայի սպառնալիքների և մարտահրավերների առջև» կլոր սեղանի ընթացքում հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:


Նա նշել է, որ սա հայ եւ ռուս խորհրդարանականների առաջին նման հանդիպումն է Երեւանում 2020 թվականի ողբերգական իրադարձություններից հետո: «Սպասվում է շատ հագեցած օրակարգ»,- տեղեկացրեց նա։