24.11.2024
Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թեւանյանը օլիմպիական ուղեգրեր են նվաճել Տոկիոյում
prev Նախորդ նորություն

ԱԺ-ն արտահերթ նիստ է անցկացնում. օրակարգում դատական օրենսգրքի փոփոխություններն են

Իշխող մեծամասնության նախաձեռնությամբ Ազգային ժողովն արտահերթ նիստ է անցկացնում։ Օրակարգում ընդամենը մեկ հարց է՝ «Իմ քայլը» խմբակցության անդամների կողմից մշակված սահմանադրական դատական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը եւ հարակից օրենքները։ Փոփոխությունները քննարկվում են առանց գլխադասային հանձնաժողովում նախնական քննարկման։


Նախաձեռնության հեղինակներն առաջարկել են խորհրդարանին դիտարկել փոփոխությունները 24-ժամյա արագացված ռեժիմով: Օրինագծի համահեղինակ, պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ ներկայացված փոփոխությունները չէին կարող ընդգրկվել արդեն հաջորդ շաբաթ կայանալիք հերթական քառօրյայի օրակարգում, քանի որ փոփոխությունների հեղինակները չեն տեղավորվել դրա համար անհրաժեշտ ժամկետներում:


Փոփոխությունների ընդունման օպերատիվությունը, շարունակեց նա, կապված է այն հանգամանքի հետ, որ դրանց ընդունմանը պետք է հետևեն նաև նորմատիվ ակտերում փոփոխությունները, իսկ դրա համար ժամանակ կպահանջվի։


Իրականացվող դատաիրավական բարեփոխումների սինխրոնիզացումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել այդ փոփոխությունների ընդունումը, հայտարարել Է Վարդանյանը: Նա նաեւ նշել է, որ թեեւ փոփոխությունները չեն քննարկվել գլխադասային հանձնաժողովում, ակտիվ աշխատանքային քննարկումներ են ընթացել բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Պատգամավորն ընդգծեց, որ առաջին ընթերցմամբ փոփոխություններն ընդունելուց հետո ներկայացված բոլոր առաջարկությունները կքննարկվեն գլխադասային հանձնաժողովում:


Արագացված ռեժիմով փոփոխությունների օգտին հանդես է եկել 74 պատգամավոր, դեմ՝ 14-ը։