25.05.2025
Փաշինյանն ու Սարգսյանը քննարկել են արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը
prev Նախորդ նորություն

Արմեն Սարգսյանն ու Լիլիթ Մակունցը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քննարկումների շրջանակում, այսօր հանդիպել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ:


Քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը, այն հանգուցալուծելու և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Այդ համատեքստում կարևորվել է քաղաքական ուժերի միջև երկխոսությունը և փոխհամաձայնության ձեռքբերումը խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ:


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ այսօր տեղի է ունեցել նախագահի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ:


 

Արցախում պետաշխատակիցների համար զենքի հետ վարվելու պարապմունքներ են անցկացվում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
22.05.2025
Հայաստանն ամեն ջանք է գործադրում խաղաղության պայմանագրի կնքման համար. Պապոյան