23.11.2024
Արմեն Սարգսյանը կհանդիպի ԱԺ խմբակցությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ
prev Նախորդ նորություն

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հորդորում է հստակեցնել Boeing 737-ի գտնվելու վայրը

«ԱՄՆ կառավարությունը տեղյակ է այն պնդումներից, որ հայկական ընկերության անունով գրանցված ինքնաթիռը շեղվել է դեպի Իրան։ Այս հարցին առնչվող բոլոր կողմերին հորդորում ենք անհապաղ հստակեցնել ինքնաթիռի գտնվելու վայրն ու կարգավիճակը։


ԱՄՆ օրենսդրությամբ արգելվում է ամերիկյան արտադրության ինքնաթիռների ու ավիացիոն պահեստամասերի փոխանցումը կամ այլ կերպ դրանց տրամադրումը Իրանին։ Նմանօրինակ գործողություններում ներգրավված կառույցները կարող են հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տիրույթում», - Tert.am-ի հարցմանն ի պատասխան ասել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:


Ավելի վաղ ինքնաթիռի անհետացման վերաբերյալ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն էր տարածել.


«2021 թվականի փետրվարի 22-ից մամուլում շրջանառվող լուրերի կապակցությամբ, ըստ որոնց՝ Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ առևանգման փաստի մասին Կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել համապատասխան մարմիններից:


Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին և ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ:

Քննության ավարտից հետո Կոմիտեն կներկայացնի լրացուցիչ տեղեկատվություն», - նշված էր քաղավիացիայի տարածած հաղորդագրության մեջ։