24.11.2024
Մելքումյան. Հարկային նոր օրենսգրքի նախագծում բացասական շատ խնդիրներ կան
prev Նախորդ նորություն

Զուրաբյանը ոչ կքննադատի Սարգսյան-Ալիև հանդիպումը, ոչ էլ որևէ խորհուրդ կտա

Ես չեմ ուզում գուշակություններ անել, բայց կարծես լուրջ կազմով է հանդիպումը լինելու: Իսկ սա հուշում է, որ միջազգային հանրության կողմից կա վճռականություն՝ ինչ-որ ձևով կարգավորել ստեղծված իրավիճակը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` հրաժարվելով կանխատեսում անել Վիեննայում այսօր կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպման մասով:

Միևնույն ժամանակ Լևոն Զուրաբյանը նշեց, որ «հաշվի առնելով սահմանին տիրող լարված իրավիճակը` իրենք նպատակահարմար չեն համարում քննադատել, մեկնաբանել կամ խորհուրդներ տալ»:

Ինչ վերաբերում է ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանի հայտարարությանը, թե Արցախը չճանաչելով ` պատերազմի հավանականությունը մեծացավ, Լևոն Զուրաբյանը, նախ, նկատեց, որ ՀԱԿ-ը չի մասնակցել օրինագիծը ԱԺ օրակարգ ներառելու այսօրվա քվեարկությանը: Այնուհետ հիշեցրեց, որ ՀԱԿ-ը ԼՂՀ ինքնորոշման պաշտպանն է եղել 1988-ից սկսած ու այդպիսին շարունակում է մնալ: Բայց.

«Մեր նպատակն է հասնելԱրցախի միջազգային ճանաչման, բայց ցանկացած քայլ մենք պետք է գնահատենք այն կոնտեքստում, թե արդյոք քայլ չենք անում, որով խոչընդոտում ենք միջազգային ճանաչմանը կամ առաջացնում ենք գործընթացներ, որոնք այդ միջազգային ճանաչմանը հակառակ են գնալու: Մինչ մենք չունենանք գերտերությունների աջակցությունն այս հարցում, նման քայլը կընկալվի որպես միակողմանի, տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող քայլ»,- հավելեց Լևոն Զուրաբյանը:

Հիշեցնենք, այսօր Վիեննայում պետք է կայանա Սարգսյան-Ալիև հանդիպումը, որին կմասնակցեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարները: