23.11.2024
Սերժ Սարգսյանի ակտիվությունը խնդիրներ է առաջացնում Ռոբերտ Քոչարյանի համար. վերլուծաբան
prev Նախորդ նորություն

Անդրանիկ Քոչարյանը խոսել է քաղաքացիների վրա կրակելու հնարավորության մասին

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը տարիներ առաջ «Մարտի 1»-ի գործով նախկին փաստահավաք խմբի անդամ էր, հայտարարել է քաղաքացիների վրա կրակելու հնարավորության մասին, եթե նրանք փորձեն գրավել պետական շենքեր:


«Եթե քաղաքացիները մտածում են շենքեր գրավելու մասին, թող նաև մտածեն, որ այդ շենքերը գտնվում են պետական պաշտպանության տակ, իսկ դա նշանակում է՝ պետությունն իրավունք ունի կրակելու», - ասել է նա «Ազատություն» ռադիոկայանի եթերում՝ անդրադառնալով «Հայրենիքի փրկության» շարժման գործողություններին։


Նա հայտարարել է, որ Վազգեն Մանուկյանը «շատ լավ է աշխատել Նաիրի Հունանյանի խմբի հետ, հիմա ինքը շաբաթը մեկ իր կոչերով հորդորում է մեկի ոտքերը ջարդել, մյուսի դուռը ծեծել»: «Վազգեն Մանուկյանն առաջնորդում է մարդկանց, ու՞մ վրա է քաղաքացիների գործողությունների պատասխանատվությունը»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:


Նա նաև հավելեց, որ այսօր պետությունն ի վիճակի է պաշտպանել իր քաղաքացուն: «Բոլորը պետք է գիտակցեն, որ անվտանգության համակարգի հետ կատակներ չեն անում, հիմա մեր երկիրն այնպիսի վիճակում չէ, որ չկարողանա պաշտպանել իր քաղաքացուն և մեր պետությունը»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:


VERELQ-ը հիշեցնում է, որ Անդրանիկ Քոչարյանը «Մարտի 1»-ի գոծով նախկին փաստահավաք խմբի անդամ էր: Նա մշտապես դատապարտել է «ժողովրդի վրա կրակելու փաստը»՝ նշելով, որ դրա հետևում կանգնած են եղել օրվա իշխանությունները:


Ըստ այդմ, հարց է առաջանում՝ ինչու է Քոչարյանն այժմ խոսում բողոքի գործողություններին մասնակցող քաղաքացիների վրա կրակելու հնարավորության մասին: Մյուս կողմից, ինչո՞ւ նա հանդես չեկավ նման հայտարարությամբ, երբ 2018 թ. ապրիլին Նիկոլ Փաշինյանն իր համակիրների հետ գրավեց Հանրային ռոդիոյի շենքը: