23.11.2024
Սերժ Սարգսյանը բանակցել է Արցախի 7 շրջանները հանձնելու շուրջ՝ դա թաքցնելով քաղաքացիներից
prev Նախորդ նորություն

Խաչիկ Ասրյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են ՀՀ-ՌԴ երկկողմ օրակարգի հարցեր

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:


Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ռուսաստան բարեկամական, ռազմավարական դաշնակցային կապերի ամրապնդման, երկու պետությունների միջև քաղաքական, ռազմական, տնտեսական և մշակութային կապերի խորացման, ազգային արժեքների՝ Հայրենիք, ընտանիք, Եկեղեցի, պահպանության, ինչպես նաև՝ Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի կենսական անհրաժեշտության և ներկայության հետ կապված հարցեր:

Խաչիկ Ասրյանը վերահաստատել է կուսակցության անխախտ դիրքորոշումը, այն է՝ Հայաստանի զարգացող և հզորացող ապագան կախված է բացառապես բարեկամ և ռազմավարական միակ դաշնակից Ռուսաստանի հետ ազնիվ համագործակցությունից: