Փաշինյանը հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում փոփոխություններ է կատարել
Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2020 թվականի մարտի 19-ի n 367-ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին որոշում է ստորագրել: Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքից:
«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի մարտի 19-ի «Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 367-Ա որոշման հավելվածում՝
1) «Էդուարդ Աղաջանյան» բառերը փոխարինել «Արսեն Թորոսյան» բառերով.
2) «Սրբուհի Գալյան» բառերը փոխարինել «Արմեն Հովհաննիսյան» բառերով.
3) «Երվանդ Խունդկարյան» բառերը փոխարինել «Լիլիթ Թադևոսյան» բառերով.
4) «ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատար» բառերը փոխարինել «ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար» բառերով.
5) հանել «Նաիրա Զոհրաբյան - ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)» բառերը.
6) «ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ (համաձայնությամբ)» բառերից առաջ լրացնել «ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ,» բառերով»,- ասված է որոշման մեջ: