23.11.2024
Նախնական տվյալներով ավերածություններ չունենք. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը փետրվարի 15-ից վերսկսել է կանոնավոր ավիահաղորդակցությունը Հայաստանի հետ

Ռուսաստանը փետրվարի 15-ից Հայաստանի հետ կանոնավոր ավիահաղորդակցությունը վերսկսել է փոխադարձ հիմունքներով։ Այս մասին հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»։


Ռուսաստանի կառավարության կարգադրությունը ընդունվել է 2021 թվականի փետրվարի 3-ին։ Մոսկվայից Երեւան չվերթները կիրականացվեն շաբաթական չորս անգամ։


Ռուսաստանցիների մուտքը Հայաստան թույլատրված է թե գործարար, թե անձնական, թե զբոսաշրջային նպատակներով։ Մուտք գործելու համար անհրաժեշտ է COVID-19-ի ՊՇՌ-թեստ, որը կատարվել է սահմանն անցնելուց ոչ ավելի, քան 72 ժամ առաջ: Ընդ որում, բացասական արդյունքով տեղեկանքը կարող է տրամադրվել ռուսերեն, անգլերեն կամ հայերեն լեզուներով։


Ռուսաստանն այլ երկրների հետ կանոնավոր ավիահաղորդակցությունը դադարեցրել է 2020 թվականի մարտին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Ավիահաղորդակցության աստիճանական վերականգնումը սկսվել է 2020 թվականի ամռանը: Այս պահին Ռուսաստանը վերսկսել է ուղիղ կանոնավոր ավիահաղորդակցությունը 24 երկրների հետ։