23.11.2024
Փաշինյանը հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում փոփոխություններ է կատարել
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսը Հայաստանում. հաաստատվել է վարակվելու 88 նոր դեպք, մահացել է 7 մարդ

Հայաստանում փետրվարի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 88 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 169255 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 684640 վերջին մեկ օրում` 2802 նոր թեստավորում:


Փաստացի այս պահին բուժվում է 4211 պացիենտ. մեկ օրում նվազել է 9-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 161105 անձ` վերջին մեկ օրում 90 անձ:


Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 3147 է:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 792 է: