26.11.2024
Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱՀ Ազգային ժողովի երեք խմբակցությունների անդամներին
prev Նախորդ նորություն

Վրաստանը կընդունի Ազգային անվտանգության նոր հայեցակարգ և պաշտպանության օրենսգիրք

Տարածաշրջանում ավանդական սպառնալիքներն ու ուժերի վերաբաշխումը Վրաստանից պահանջում է անվտանգության ոլորտում համագործակցության բարձր մակարդակ, եւ հենց այդ առումով Վրաստանի խորհրդարանը ծրագրում է կառավարության հետ միասին աշխատել ազգային անվտանգության նոր հայեցակարգի եւ պաշտպանության մասին օրենսգրքի վրա:


Այս մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Արչիլ Տալակվաձեն՝ հանդես գալով 2020 թվականին խորհրդարանի գործունեության մասին զեկույցով։


«Օրենսդիր մարմինը կարեւոր դեր ունի անվտանգության ոլորտում՝ անվտանգության եւ պաշտպանության ոլորտի բարեփոխումներին օրենսդրական աջակցություն եւ ամենակարեւորը՝ խորհրդարանական վերահսկողության իրականացում։ Խորհրդարանը ծրագրում է գործադիր իշխանության հետ միասին աշխատել ազգային անվտանգության նոր հայեցակարգի վրա, որտեղ առաջնային տեղ կզբաղեցնեն հիբրիդային սպառնալիքի, այդ թվում կիբեռսպառնալիքների եւ հակաարեւմտյան քարոզչության ուղղությամբ ուժեղացումը», – հայտարարել է խորհրդարանի խոսնակը:


Տալակվաձեի խոսքով՝ խորհրդարանը կընդունի պաշտպանության օրենսգիրքը, որը կարգի կբերի զինվորական ծառայության կատարումը, կբարելավի պաշտպանության ուժերի կառավարման արդյունավետությունը եւ կոդիֆիկացնի պաշտպանության ոլորտի իրավական ակտերը:


«Հատուկ ուշադրություն է դարձվելու խորհրդարանական դիվանագիտությանը եւ արտաքին քաղաքականության մեջ խորհրդարանի ներգրավվածությանը։ Միջազգային մակարդակով խորհրդարանական կապերի ամրապնդումը կլինի տասներորդ գումարման խորհրդարանի գլխավոր խնդիրներից մեկը», - եզրափակել է Տալակվաձեն։


Նրա համաձայն՝ տասներորդ գումարման խորհրդարանի նպատակն այն է, որ «Վրաստանը մինչեւ 2024 թվականը ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնի»: Նա նաեւ ընդգծել է, որ «չնայած օկուպացիային, Վրաստանը մնում է Արեւմուտքի հուսալի դաշնակիցը տարածաշրջանում»: