23.11.2024
Մամուլի տեսություն. ՀՀ կառավարությունը 173 մլն դոլարով ավելացրել է պետական պարտքը
prev Նախորդ նորություն

Աբրահամյան. Կառավարությունը թուրքական ապրանքների արգելման խնդիր չի դնում

ՀՀ կառավարությունը նպատակ չունի արգելել թուրքական ապրանքների ներմուծումը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նրա խոսքով, կառավարությունը նմատակ ունի միայն ուշադիր հետևելու թուրքական ապրանքների որակին և համապատասխան կառույցները ստուգումներ են իրականացնելու:

Ղարաբաղյան հակամարտոթյան գոտում ապրիլյան քառօրյա պատերազմից հետո թուրքական ապրանքների ներմուծումն արգելելու նախաձեռնությամբ էին հանդես եկել քաղակտիվիստներն ու այդ գաղափարն անմիջապես արձագանք էր գտել խորհրդարանում:

ՕԵԿ պատգամավոր Լևոն Դոխոլյանը կառավարությանը կոչ է արել արգելել թուրքական ապրանքների ներմուծումը, տուրիստական այցերն այց երկիր, ինչպես նաև չեղարկել ՀՀ-ի ու Թուրքիայի միջև ուղիղ ավիաչվերթները, քանի որ Թուրքիան միակողմանի ադրբեջանամետ դիրքորոշում է որդեգրել ղարաբաղյան հակամարտությունում, հերքում է Հայոց ցեղասպանությունը ու փակ է պահում ՀՀ-ի հետ սահմանը:

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարել էր, որ վարչապետի հանձնարարությամբ իրենք համապատասխան հետազոտություններ են իրականացնելու այդ հարցով առաջին հերթին այն ապրանքների գծով, որոնք սպառնում են հայկական տնտեսությանը թե՛ որակի, թե՛ մրցակցության առումով:

Պատախսանելով այն հարցին, արդյոք քննարկվում է թուրքական ապրանքների ներկրման սահմանափակումը քաղաքական դրդապատճառներից ելնելով, Հովիկ Աբրահամյանն այսօր պատասխանել է, որ այդպիսի հայտարարություն կառավարությունը չի արել: