23.11.2024
Աբրահամյան. Կառավարությունը թուրքական ապրանքների արգելման խնդիր չի դնում
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի զինուժի կրակից Արցախում զինծառաբող է զոհվել

Հակառակորդի արձակված կրակոցից մայիսի 11-ին` ժամը 20:00-ի սահմաններում, պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Արմեն Հրայրի Մարտիրոսյանը, հաղորդում են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունից:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Մայիսի 11-ի ժամը 19:30-ից սկսած հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, նռնականետերից և ականանետերից խախտել է կրակի դադարեցման մասին կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածությունը, որը շարունակվել է նաև մայիսի լույս 12-ի գիշերը:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդի ակտիվությունը ճնշվել է»,- ասված է ԼՂՀ ՊՆ հաղորդագրության մեջ:

«Հատկանշական է, որ դեպքը տեղի է ունեցել ԵԱՀԿ առաքելության կողմից նույն օրը Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում իրականացված դիտարկումից ընդամենը ժամեր անց, ինչը վկայում է, որ ադրբեջանական կողմն արհամարհում է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերը և հերթական անգամ փաստում միջադեպերի հետաքննության մեխանիզմների շուտափույթ ներդրման անհրաժեշտությունը», - ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում: