24.11.2024
Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ. Մարուքյան
prev Նախորդ նորություն

Դատարանը Դավիթ Գալստյանին՝ Պատրոն Դավիթին, կալանավորելու որոշում է կայացրել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը փետրվարի 2-ին բավարարեց Դավիթ Գալստյանին (մականունը՝ Պատրոն Դավիթ) կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը:


VERELQ-ը հիշեցնում է, որ Դավիթ Գալստյանը ԱԱԾ կողմից բերման է ենթարկվել պաշտպանության նախարարությունից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու փաստով հարուցված քրգործի շրջանակներում:


Համաձայն ԱԱԾ հաղորդագրության, արտերկրում գրանցված ընկերության խորհրդի նախագահ Դ. Գ.-ն, նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա. Բ.-ի հետ, ի սկզբանե առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, ընկերության անունից ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն՝ ընկերությունը պարտավորություն է ստանձնել 2018 թվականի ընթացքում, ՀՀ ԶՈՒ ԳՇ կարիքների համար մատակարարել 1983-1986 թթ. արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցներ, սակայն մատակարարվել է կնքված պայմանագրի առարկային չհամապատասխանող գույք:


Դեպքի առթիվ հարացված քրեական գործով վերը նշված անձանց մեղադրանք է առաջադրվել և նրանց կալանավորելու միջնորդություն ներկայացվել դատարան:


Դավիթ Գալստյանն ու ընկերության տնօրեն Ա. Բ.-ն չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները:


Գալստյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ իրականում մատակարարվել է պայմանագրով նախատեսված տեսականուն և տարեթվերին արտադրված զինամթերք, ինչի վերաբերյալ "հետագայում մեր կողմից կբացահայտվեն դրանք հիմնավորող ապացույցները և մյուս բոլոր փաստական տվյալները"։


"Ինչպես նշեցինք նախաքննության այս փուլում զերծ կմնանք քրեական գործի անհիմն լինելու վերաբերյալ այլ մանրամասները հրապարակային ներկայացնելուց և դրանց կանդրադառնանք՝ ինձ կալանավորելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը դատարանի կողմից քննելուց հետո",- ասված է հայտարարության մեջ։