24.11.2024
Օդերևութաբանները կանխատեսում են շատ տաք փետրվար
prev Նախորդ նորություն

Հայաստանում էլեկտրոնային վճարումների ծավալը տարեկան աճում է 40-50 տոկոսով

Հայաստանում էլեկտրոնային վճարային ծառայությունների ոլորտում կտրոնների քանակը տարեկան աճում է 40-50 տոկոսով: Այս մասին փետրվարի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) փոխնախագահ Աշոտ Մուրադյանը:


«Առցանց առեւտրի ոլորտում 2020 թվականից նույնպես էլեկտրոնային դրամարկղային կտրոններ են ներդրվել: Հարցվածների 70 տոկոսը ցանկանում է, որպեսզի հարկային եւ մաքսային բոլոր օպերացիաների իրականացման համար բջջային հավելվածներ ներդրվեն, եւ այդ ուղղությամբ արդեն հայեցակարգ է մշակվում», - ասել է նա:


Նա նշել է, որ հարկային եւ մաքսային կառավարման համակարգերում էլեկտրոնային վճարման համակարգ ենք ներդրվել ֆիզիկական շփումները նվազեցնելու համար:


«Դա հատկապես կարեւոր է համավարակի ժամանակ: Բացի այդ, լիզինգի ընդունման եւ հանձնման էլեկտրոնային փաստաթուղթ է ստեղծվել: Մենք մի ծրագիր ենք նախաձեռնել, որը թույլ կտա քաղաքացիներին ընդհանրապես բանկեր, ՊԵԿ կամ Ֆինանսների նախարարություն չայցելե: Ամսվա վերջին սերվերները ծանրաբեռնվում են, եւ ՊԵԿ-ը բազմաթիվ բողոքներ է ստանում այդ կապակցությամբ: Դա պայմանավորված է նրանով, որ հարկային հաշվետվությունների 80 տոկոսը ստացվում է մինչեւ ամսի 20-ը:


Օրինակ՝ 2021 թվականի հունվարի 18-ին, 19-ին եւ 20-ին մեր համակարգն օրական 1 միլիոն հարցում էր ստանում: Հաշվի առնելով այդպիսի ծանրաբեռնվածությունը` մենք մտադիր ենք կատարելագործել այս համակարգը»,- ասել է Մուրադյանը:


Նա հավելեց, որ աշխատանքներ են տարվում նաեւ արհեստական բանականության ներդրման միջոցով վերլուծական աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղղությամբ, ինչը թույլ կտա ավելի մեծ վերահսկողություն իրականացնել եւ ավելի հասցեական ստուգում կատարել:


«Այս բոլոր որոշումներն օգնության եկան հենց համավարակի ֆոնին, երբ կառավարության ծրագրերի շրջանակներում էլեկտրոնային պլատֆորմների ներդրման, ինչպես նաեւ այլ գերատեսչությունների միջեւ տեղեկատվության օպերատիվ փոխանակման անհրաժեշտություն առաջացավ», - ասել է նա: