Օդերևութաբանները կանխատեսում են շատ տաք փետրվար, օդի ամսական միջին ջերմաստիճանը բոլոր մարզերում սպասվում է նորմայից բարձր 4-5 աստիճանով:
‹‹Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն›› ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Երևանում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +4...+5⁰C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -5...-7⁰C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +15..+17⁰C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -25...-27⁰C, առավելագույնը՝ +19...+21⁰C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 21...34 մմ):
Փետրվար ամսվա ամսական կանխատեսումը
Արարատի և Արմավիրի մարզեր,
Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +3...+4⁰C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -8...-10⁰C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև +15...+17⁰C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -29...-31⁰C, առավելագույնը` +20...+22⁰C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 18...34 մմ):
Շիրակի և Գեղարքունիքի մարզեր,
Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0...-2⁰C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -10...-15⁰C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +7...+10⁰C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -34...-36⁰C, առավելագույնը` +12...+14⁰C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 19...57 մմ):
Լոռու մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +3...+6⁰C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -8...-12⁰C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +14...+17⁰C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -25...-30⁰C, առավելագույնը` +15...+18⁰C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 25...33 մմ ):
Տավուշի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5...+7⁰C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -4...-7⁰C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +17...+22⁰C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -17...-20⁰C, առավելագույնը` +20...+23⁰C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 27...30մմ):
Վայոց Ձորի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում՝ +4...+5⁰C, լեռնային շրջաններում` 0...-2⁰C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև -6...-9⁰C, լեռնային շրջաններում` -12...-15⁰C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում նախալեռնային շրջաններում՝ ցերեկը մինչև +14...+16⁰C, լեռնային շրջաններում` +7...+10⁰C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` նախալեռնային շրջաններում` -22...-25⁰, լեռնային շրջաններում` -30...-33⁰C, առավելագույնը` նախալեռնային շրջաններում՝ +20...+23⁰C, լեռնային շրջաններում` +11...+14⁰C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` նախալեռնային շրջաններում 30...32մմ, լեռնային շրջաններում 70...73մմ ):
Սյունիքի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +8...+10⁰C, նախալեռնային շրջաններում` +3...+6⁰C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը հովտային շրջաններում մինչև` -2...-7⁰C, նախալեռնային շրջաններում` -8...-13⁰C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում՝ հովտային շրջաններում՝ ցերեկը մինչև +18...+23⁰C, նախալեռնային շրջաններում` +15...+20⁰C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում` -18...-21⁰C, նախալեռնային շրջաններում` -29...-32⁰C, առավելագույնը` հովտային շրջաններում +24...+27⁰C, նախալեռնային շրջաններում` +14...+17⁰C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 16...32 մմ, նախալեռնային շրջաններում 23...54 մմ ):