Ռուս խաղաղապահները Ղարաբաղում վնասազերծել են մոտ 24 հազար պայթուցիկ նյութեր
Ռուսաստանի խաղաղապահների կողմից բնակավայրերի ականազերծման եւ ծայրամասերի մաքրման ընթացքում կիրառվում են «Ուրան-6» ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս ապահովել զինծառայողների անվտանգությունը պայթյունավտանգ աշխատանքների կատարման ժամանակ եւ պահպանել տեղանքի մաքրման բարձր տեմպը ցանկացած եղանակային պայմաններում:
Ինչպես հայտնում են Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից, 2020թ. նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողության ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է մոտ 859,3 հա տարածք, 245,8 կմ ճանապարհ, 962 բնակարանաշինություն, այդ թվում 27 սոցիալապես նշանակալի օբյեկտներ, հայտնաբերվել և վնասազերծվել է շուրջ 24 հազար պայթյունավտանգ առարկա:
Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները եւ չաշխատող զինամթերքը դուրս են բերվում եւ ոչնչացվում հատուկ սարքավորված զինափորձարանում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում՝ ապահովելով պայթուցիկ աշխատանքների ժամանակ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները։
Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածություններին համապատասխան, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00: 00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Ռուս խաղաղապահների աջակցությամբ մարտական գործողությունների հետեւանքով տուժած շրջաններում շարունակվում է կենսական ինժեներական հաղորդակցությունների վերականգնումը: