26.04.2024
Մամուլ. Թե կարող են, թող հանեն. Հայկ Մարությանը հրաժարական չի տա, թիմ է հավաքում
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ընդդիմադիր քաղաքական լիդերների հանդիպումը կկայանա այսօր

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը, ով վարակվել էր կորոնավիրուսով եւ հունվարի 17-ից ինքնամեկուսացման մեջ էր գտնվում, երեկվանից դուրս է եկել ինքնամեկուսացումից։ Նա հիվանդությունը շատ թեթեւ է տարել, ապա թեստ է հանձնել, պատասխանը բացասական է եղել, եւ երեկվանից արդեն գրասենյակում է։ Մեր տեղեկություններով՝ այսօր կայանալու է վեց լիդերների ֆորմատով հանդիպումը, որին, հիշեցնենք, մասնակցում են Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Արթուր Վանեցյանը, Իշխան Սաղաթելյանը, Գագիկ Ծառուկյանը եւ Վազգեն Մանուկյանը։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին երեկ հարցրինք՝ կայանալո՞ւ է արդյոք հանդիպումը, եւ ի՞նչ են քննարկելու։ «Սերժ Սարգսյանն ապաքինվել է եւ այսօրվանից ֆուլ աշխատանքային հանդիպումների մեջ է, այդ թվում՝ քաղաքական եւ տարբեր ձեւաչափերով, գուցեեւ՝ Ձեր ասած, գուցեեւ՝ տարբեր»,- ասաց նա։ Մեր տեղեկություններով, այդ հանդիպումը որոշելու է Հայրենիքի փրկության ճակատի ճակատագիրը։ Ըստ ամենայնի, ընդդիմությունը կհայտարարի դրա գործունեության ավարտը եւ նոր փուլի սկիզբը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անցած շաբաթ նախատեսված ընդդիմադիր քաղաքական լիդերների հանդիպումը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, չի կայացել: Բանն այն է, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը վարակվել էր կորոնավիրուսով եւ ինքնամեկուսացած էր: Երեկ նոր հայտնի դարձավ, որ նրա տեստը արդեն բացասական է եղել: Ըստ մեր աղբյուրների՝ այդ «պատմական» հանդիպումը կկայանա այսօր կամ վաղը: Օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հանդիպումը կարող է բեկումնային լինել, քանի որ պետք է կոնկրետ որոշումներ կայացվեն՝ ինչ է լինելու «Հայրենիքի փրկության շարժման» ճակատագիրը, եւ, ամենակարեւորը, արդյոք հնարավոր արտահերթ ընտրություններին պետք է ընդդիմությունը մասնակցի, թե ոչ: Տեղեկացնենք, որ Սերժ Սարգսյանը հակված է ընտրությունները բոյկոտելու տարբերակին, իսկ մնացած ուժերը չեն կիսում նրա կարծիքը, ու պետք է հակաիշխանական ուժերը քննարկեն՝ ինչ ձեւաչափով են մասնակցելու ընտրություններին՝ առանձին, թե կոնսենսուս՝ հանած մեկ՝ Նիկոլ Փաշինյան: Բացի այդ, քննարկվելու են նաեւ փետրվարի 18-ին ընդդիմության կողմից հրավիրված հանրահավաքի հետ կապված հարցերը, քանի որ դեռեւս վերջնական չէ, թե այն որտեղ է կայանալու, ինչ ձեւաչափով: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է այս թեմայի շուրջ «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանից պարզել, թե արդյոք ընդդիմութայն լիդերների հանդիպման օրը որոշված է: Գալստյանն ասաց, որ նման հանդիպում կայանալու է, բայց դեռեւս հստակ չէ: Նկատենք, որ հայրենիքը փրկելու հայտ ներկայացրած 17 կուսակցությունների միավորումը վաղուց պառակտվել է, ու դժվար էր պատկերացնել, թե ինչպես էին նրանք այդ ռեսուրսներով եւ մտածողությամբ փրկելու մեր երկիրը»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու և «կրելու» մասին հայտարարած երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա թիմը որոշում են կայացրել անցնել կոնկրետ ու կտրուկ գործողությունների։Հասկանալով, որ ընտրություններին մասնակցելու, առավել ևս կրելու որևէ շանս չեն ունենալու, այս շաբաթ փորձելու են կառավարության շենքը գրավելու նոր փորձ անել։ Պլանը հետևյալն է՝ հավաքել մաքսիմում շատ՝ մոտ 10 հազար մարդ և ներխուժել շենք ու վրան դնել կառավարության շենքի ներսում։ Քոչարյանի աջակիցներն այս օրերին ակտիվորեն զբաղված են մարդկանց հավաքագրելով»։


«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներն ակտիվորեն այցելում են մարզեր ու տեղում հանդիպումներ ունենում: Այս հանդիպումներից որոշ մանրամասներ են հայտնի դարձել «Փաստ» օրաթերթին: Մասնավորապես, մեր տեղեկություններով, մարզերում թե՛ կուսակցականները, թե՛ հանդիպումներին մասնակցող այլ քաղաքացիներից շատերը ԲՀԿ-ական պատգամավորներին հորդորել են քաղաքական գործընթացները վարել ինքնուրույն եւ առհասարակ արտահերթ ընտրություններ անցկացվելու դեպքում դրանց մասնակցել առանձին ցուցակով՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, առանց որեւէ դաշինքի: Նույն աղբյուրները փոխանցում են, որ քննարկումների ժամանակ քանիցս արծարծվել է «17»-ի ֆորմատի հարցը, նշվել է, որ 17-ի ֆորմատի կազմավորման ժամանակ Գագիկ Ծառուկյանը կալանավորված է եղել: Իսկ հիմա, երբ ազատության մեջ է, ժողովրդի ակնկալիքը Գագիկ Ծառուկյանից առավել քան բարձր է, քանզի վերջինս ժողովրդի համար ընդունելի եւ սիրված կերպար է: Մեր աղբյուրների փոխանցմամբ, պատգամավորները խոստացել են ժողովրդի ձայնը անձամբ Գագիկ Ծառուկյանին փոխանցել»:


«168 ժամ» թերթը գրում է. «44-օրյա պատերազմից ու խայտառակ կապիտուլյացիայից հետո երեկ առաջին անգամ հանրության առջև է երևացել պատերազմական ստի ու խաբեության հիմնական խորհրդանիշը՝ Արծրուն Հովհաննիսյանը, ում հանդգնությանն ու բարոյականության հետ ունեցած կոնֆլիկտի մասշտաբներին պետք է արժանին մատուցել։ Արծրունը, ինչպես և պետք էր սպասել, փորձել է արդարանալ, մոտավորապես այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր արդարանում Շուշին ադրբեջանական ներկայացնող իր հայտարարության առիթով․ Փաշինյանի հանգույն նրա քարոզչամարտիկ Արծրունը կառչել է բառերից՝ հայտարարել է, թե ինքն ասել է ոչ թե՝ «հաղթում ենք», այլ՝ «հաղթելու ենք», և այդպես շարունակ։ Բայց Արծրուն Հովհաննիսյանի հայտնության իրական նպատակն այլ էր, նա տողատակում հայտարարել է, թե ինքն ամեն օր ասում էր այն, ինչ իրեն փոխանցում էին բանակային ստորաբաժանումներից։ Ասել է թե՝ հանրությանը խաբել է ոչ թե Արծրուն Հովհաննիսյանն ու նրա անմիջական ղեկավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այլ բանակը, բանակի ղեկավարությունը։ Այսպիսով, պարտությունը բանակի վրա բարդելու փաշինյանական՝ ավելի վաղ ակնարկներով սկսված քաղաքականությունն ավելի առարկայական դրսևորումներ է ստանում։ 


Արծրունի հայտնությանը զուգահեռ՝ ձերբակալվում է բանակին զենքի հիմնական մատակարարներից մեկը՝ Պատրոն Դավո մականունով Դավիթ Գալստյանը, ում հետ մինչև տակավին վերջերս այդքան հաճույքով լուսանկարվում էր Նիկոլ Փաշինյանը։ Այն, որ սույն պերսոնաժը տարիներ շարունակ խիստ կասկածելի ու կոռուպցիոն գործարքներ է իրականացրել բանակի հետ ու բանակի հաշվին, հայտնի էր վաղուց։ Ինչպես որ հասկանալի էր, որ առանց երկրի ամենաբարձր ղեկավարության գիտության ու մասնակցության՝ հնարավոր չէր նման գործարքների իրականացումը։ Այդ առումով, Պատրոն Դավոյի ձերբակալությունը խիստ ռիսկային է Նիկոլ Փաշինյանի համար, քանի որ նա կարող է խոսել ու տալ անուններ՝ սկսած բանակի բարձր ղեկավարությունից՝ մինչև գերագույն հրամանատար։ Այդուհանդերձ, Նիկոլ Փաշինյանը որոշել է գնալ վա բանկ և պատերազմի մեղավորությունից մաքրվելու իր նպատակն ավելի բարձր է դասել, քան Դավիթներից որևէ մեկի խոսելու ռիսկը։ Նիկոլ Փաշինյանն այսպիսով սկսել է պարտության մեղավորների նշանակման ու սեփական մեղավորության մաքրման օպերացիան՝ դրանում օգտագործելով նաև այն ֆիգուրանտներին, ովքեր գործուն մասնակցություն են ունեցել պատերազմում կրած պարտության հարցում։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը թիվ մեկ պատասխանատուն է, բայց թիվ մեկ մեղավորը չէ։ Պատասխանատվություն ասելով՝ նա հասկանում է ոչ թե՝ քրեաիրավական, որքան՝ քաղաքական պատասխանատվությունը, որի հարցը փորձելու է լուծել արտահերթ ընտրությունների ֆարսով։ Ինչ վերաբերում է թիվ մեկ մեղավորին, ապա նրա անունը հայտնի կդառնա մեղավորների նշանակման փաշինյանական գործընթացի ավարտին, երբ ինքը լուծած կլինի սեփական պատասխանատվության հարցը՝ քրեաիրավականը բարդելով բոլոր նրանց վրա, ում ներկայությամբ նրա սելֆիները ժամանակին այդքան դիտարժան էին ստացվում»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Հայաստանին զենք մատակարարող «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանին՝ Պատրոն Դավոյին առնչվող քրեական գործից: Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության ծառայությունը զենքի առուվաճառքի կոռուպցիոն գործարք է բացահայտել Պաշտպանության նախարարությունում։ Խոշոր չափի գումար հափշտակելու կասկածանքով բերման է ենթարկվել Պատրոն Դավոն, որը նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խորհրդականն էր։ Նկատենք, որ այս քրեական գործը հարուցված է եղել մինչեւ արցախյան պատերազմը, եւ գործի քննությունը ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում ընթանում էր: Սակայն պատերազմից հետո ԱԱԾ-ն միանգամից այլ տեմպերով գործի անցավ, եւ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, ամեն ինչ չի ավարտվելու միայն Դավիթ Գալստյանին մեղադրանք առաջադրելով: Նա միայնակ չէ ներգրավված այս գործում. նրանից բացի, Պաշտպանության նախարարության այլ պաշտոնյաների անուններ էլ կան ԱԱԾ-ի տեսադաշտում, որոնք կարող են կապ ունենալ զենքի մատակարարումների հետ: Այսպիսով, կարող ենք փաստել, որ ձերբակալությունների շարք է սկսվում, եւ շղթան ձգվում է հենց դեպի Պաշտպանության նախարարություն: Միայն հիշեցնենք, որ Դավիթ Գալստյանը Սերժ Սագսյանի նախկին թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի խաչքավորն է եւ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ընկերը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայությունն այսօր տեղեկացրեց, որ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու կասկածանքով ԱԱԾ քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել ՀՀ ՊՆ-ի մատակարար կազմակերպության խորհրդի նախագահ Դավիթ Գալստյանը՝ նույն ինքը Պատրոն Դավոն, որը նույն օրը հարուցված քրեական գործի շրջանակներում ներգրավվել է որպես մեղադրյալ։ Միջնորդություն է ներկայացվել դատարան կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ոչ մի դատավոր չի համարձակվում քննել Պատրոն Դավոյի կալանավորման միջնորդությունը։ Մի քանի դատավոր արդեն իսկ անաշխատունակության թերթիկ են ներկայացրել՝ պատճառաբանությամբ, թե հիվանդ են»։


«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ «իմքայլական» փոխնախագահ Լենա Նազարյանի ամուսինը՝ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը, աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, որն ընդունվել է: «Փաստ» թերթի տեղեկություններով, Բաբայանի գործունեության մեջ ի հայտ են եկել կասկածելի գործարքներ, որոնք նա փորձել է ինքնուրույն կյանքի կոչել: Ու քանի որ, ըստ մեր աղբյուրների, դրանք նա պահել է «ստվերում» ու տեղյակ չի պահել «շեֆությանը», նրան ասվել է, որ պետք է աշխատանքից ազատման դիմում գրի: Ի դեպ, ընդամենը մի քանի օր առաջ «Փաստ» թերթը մասնավորաբար գրեց, որ պետական գույքի կառավարման կոմիտեն ցանկանում է վաճառքի հանել պետական բուհերին պատկանող որոշակի շենքեր, շինություններ ու տարածքներ, ուղղորդում և խոստումներ են տրվում այդ տարածքների վրա աչք ունեցող պոտենցիալ «գնորդներին»: Ըստ տեղեկությունների, այս հարցում կարևոր գործոն է համարվում առիթից օգտվելը, քանի որ կրթության ոլորտի պետական քաղաքականությունը լիարժեք տապալված է, իսկ երկրում տիրում է համակարգային քաոս»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, Հայաստանի դեսպանների քաղաքական նշանակումները չեն սահմանափակվելու Լիլիթ Մակունցով (ԱՄՆ) և Վլադիմիր Կարապետյանով (Ուկրաինա): Ճիշտ է, հատկապես Մակունցի հետ կապված կտրուկ դեմ են արտահայտվել թե՛ դիվանագիտական, թե՛ քաղաքական շրջանակները, թե՛ ԱՄՆ լոբբիստական հիմնական կառույցները, և դեռևս պարզ չէ, թե ինչ վերջնարդյունք կունենա այս հարցը, սակայն Փաշինյանը մտադիր է շարունակել «գրպանային» քաղաքական նշանակումները: Մասնավորաբար, նա հաջորդ նման նշանակումը կանի Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանի պաշտոնում: Մեր աղբյուրները դեռևս չեն որոշակիացնում, թե ով է նշանակվելու Մոսկվայում, սակայն պնդում են, որ Փաշինյանը հստակ որոշում ունի ՌԴ-ում փոխել դեսպանին և նշանակել բացառապես քաղաքական անձ: Թեկնածուի անունը հայտնի կդառնա առաջիկա օրերին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, կորոնավիրուսով է վարակվել նաեւ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նա վարակվել է իր վաղեմի «ոխերիմ բարեկամից»՝ ՊԵԿ նախկին նախագահ, վերջերս կալանքից ազատված Գագիկ Խաչատրյանից: Քաղաքական դաշտում հիշում են, թե որքան լարված էին ժամանակին նրանց հարաբերությունները։ Հիմա ճակատագիրը նրանց մերձեցրել է, եւ նրանք ոչ միայն նույն ձեռագրով խուսափում են հանրային շփումներից եւ հրապարակային հանդես չեն գալիս, այլեւ շփվում են միմյանց հետ եւ այնքան ինտենսիվ, որ անգամ միմյանց կորոնավիրուսով են վարակում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարման համակարգում աննախադեպ իրավիճակ է ձեւավորվել՝ նորերը փնթի են ու լկտի․ կարող են ցանկացած անօրինական բան անել, առանց երկար մտածելու եւ անհանգստանալու, որ հետագայում դրա համար պատասխան են տալու։ Իսկ հները հույսները կտրել են, որ սրանք մի բան կսովորեն կամ օրինապաշտ կլինեն, ուստի, երբ անօրինական հրահանգներ են ստանում եւ ստիպված են դրանք կատարել, զգուշության եւ ինքնապահովագրման հետաքրքիր մեխանիզմներ են մտածել։ Նրանք կա՛մ որոշումներում հատուկ շեշտում են, որ այսինչ քայլը, որոշումը, գործողությունը կատարում են վերադաս այսինչի հրահանգով, կա՛մ, եթե շատ անօրինական քայլ է, որը կարող է հետագայում իրավական հետեւանքներ ունենալ իրենց համար, Մալբրի համակարգում գրառում են անում՝ ներկայացնելով ստացած հանձնարարականն ու դրա անօրինական լինելու հիմքերը։ Հիշեցնենք, որ կառավարության ներսում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության Մալբրի համակարգում յուրաքանչյուր պաշտոնյա ունի իր անձնական ըքաունտը, որով ստանում է գրություններ եւ պատասխանում դրանց։ Բացի դա՝ այս համակարգում ցանկացած գրառում հնարավոր չէ ջնջել, ամեն ինչ պահվում է եւ կարող է հետագայում որպես «գրավոր ապացույց» օգտագործվել»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախում ներքաղաքական իրավիճակը շարունակվում է լարված մնալ։ Այն բանից հետո, երբ քաղաքական ուժերին չհաջողվեց ազգային համերաշխության կառավարություն կազմավորել, լարվածությունը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ առավել սրվել է։ Արցախում տեղեկություններ են շրջանառվում, որ Հայաստանի իշխանությունների ճնշմամբ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է Արցախի հարցով նոր զիջումների, ինչի մասին նա վերջերս բաց տեքստով խոստովանել էր՝ նշելով, որ ծանր որոշումներ են սպասվում, ապա ավելի ուշ՝ փորձել ասելիքը սրբագրել։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախի քաղաքական ուժերը համոզված են, որ իրենց փորձում են մեկուսացնել և ավարտին հասցնել Արցախը հանձնելու այն ծրագրերը, որոնք պլանավորել են Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կկատարվեն։ Պարզվում է, որ գործող օրենքով նախատեսված են մի շարք սահմանափակումներ, որոնք խոչընդոտ են առաջացնում անպտղությամբ տառապող բազմաթիվ մարդկանց համար, ինչը անուղղակի ձեւով ազդում է բնակչության ծնելիության աճի վրա։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Առողջապահության նախարարությունը մտադիր է մարզերում եւ քաղաքային պոլիկլինիկաներում զարգացնել վերարտադրողական բժշկությունը, հետեւաբար նման խնդիր ունեցող զույգերը, որոնց բուժումը միջինում տեւում է 1-ից 2.5 տարի, հնարավորություն կունենան Երեւան այցելելու փոխարեն բուժումն կիրականացնեն տեղում ստեղծված ծառայությունների միջոցով: Ի դեպ, այս որոշման նախագծում մի լրացում է արվել, ըստ որի՝ սաղմերի օգտագործման համար կսահմանվի պահպանման ժամկետ, որից հետո զույգի՝ տղամարդու, կնոջ կողմից սաղմի հետագա ճակատագիրը հստակեցնելու դիմում չներկայացնելու դեպքում բուժհաստատությունը հնարավորություն կստանա տնօրինել սաղմերը՝ ըստ իր հայեցողության` անհատույց տրամադրել այլ անպտուղ զույգի կամ ամուսնության մեջ չգտնվող կնոջ, որը կարող է կրել հղիություն: Նախագիծն այս պահին քննարկման փուլում է»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը քննարկման է ներկայացրել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով էականորեն ազատականացվում է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորությունը: Օրինակ՝ եթե գործող օրենքով սահմանվում է, որ փոխնակ մորից ծնված երեխան հանձնվում է ամուսիններին կամ ամուսնության մեջ չգտնվող անձին, եթե ԴՆԹ-ով հաստատվում է, որ ամուսիններից մեկը հանդիսանում է նորածնի կենսաբանական ծնողը, իսկ փոխնակ մայրն էլ երեխայի կենսաբանական ծնողը չի: Այս սահմանափակման նպատակը նորածինների վաճառքը կանխարգելելն էր: Հիմա այդ արգելքը առաջարկվում է վերացնել, և այս փոփոխությունների նպատակ է հռչակվում Հայաստանում ռեպրոտուրիզմի զարգացումը»:


 


 

Մամուլ. Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայում կհանդիպի ռուսական էլիտայի հետ
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online