Հայաստանը հավանություն է տվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի կիրառմանը
ՀՀ առողջապահության նախարարությունը հավանություն է տվել «Սպուտնիկ V»-ի՝ կորոնավիրուսային վարակի դեմ ռուսական պատվաստանյութի կիրառմանը: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, հայտնել է Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի մամուլի ծառայությունը։
«Հիմնադրամը հայտարարում է Հայաստանի առողջապահության նախարարության կողմից կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութին հավանություն տալու մասին», - հայտնել են հիմնադրամից, գրում է EADaily-ն:
Պատվաստանյութի հավանություն տալու մասին որոշումն ընդունվել է անդրկովկասյան հանրապետության առողջապահության նախարարության կարգադրությամբ՝ Ռուսաստանում երրորդ կլինիկական հետազոտությունների փուլի տվյալների հիման վրա՝ առանց Հայաստանում լրացուցիչ հետազոտություններ կատարելու:
Հունվարի 20-ին հայտնի դարձավ, որ ՀՀ առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել AstraZeneca բրիտանա-շվեդական ընկերության արտադրության պատվաստանյութ ձեռք բերելու մասին: Այն հասանելի կլինի արդեն ընթացիկ տարվա մարտին եւ նախատեսված կլինի անդրկովկասյան հանրապետության բնակչության 3 տոկոսի համար:
Առաջին փուլում պատվաստանյութ կստանան տարեց մարդկանց խնամքի կենտրոնների բնակիչները եւ աշխատակիցները, բուժաշխատողները, 65 տարեկան եւ ավելի բարձր տարիքի անձինք, 16-ից մինչեւ 64 տարեկան քրոնիկ հիվանդություններ ունեցող հիվանդները:
Հաջորդ փուլում պատվաստվելու են դասախոսներ, ԱԻՆ աշխատակիցներ, զինծառայողներ, արդարադատության և հասարակական տրանսպորտի ոլորտի աշխատակիցներ, ինչպես նաև պետծառայողներ: