Վրաստանը վերականգնում է կանոնավոր ավիահաղորդակցությունը, Աադ թվում՝ Հայաստանի հետ
Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել վերականգնել կանոնավոր ավիահաղորդակցությունը բոլոր ուղղություններով փետրվարի 1-ից:
Փետրվարին Թբիլիսիի միջազգային օդանավակայանից կանոնավոր չվերթներ կիրականացվեն 12 երկրներ, հայտնում է «Նովոստի Գրուզիան»՝ վկայակոչելով երկրի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը:
Շաբաթական երկու չվերթ՝ չորեքշաբթի և կիրակի օրերին, կիրականացվեն թռիչքներ դեպի Երևան։ Չվերթները չեն կայանա միայն փետրվարի 3-ին և 7-ին։ Փոխարենը լրացուցիչ չվերթը կնշանակվի փետրվարի 5-ին։
Ինչպես են փոխվել Վրաստան ժամանելու կանոնները
Վրաստան կարող են մուտք գործել ցանկացած երկրի քաղաքացիներ, եթե նրանք երկիր են ժամանել ինքնաթիռով եւ վկայական են ներկայացրել COVID-19-ի դեմ պատվաստումների ամբողջական կուրս անցնելու մասին, այսինքն՝ երկու փուլ:
Երկիր կարող են մուտք գործել նաեւ ԵՄ երկրների, Իսրայելի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի եւ Բահրեյնի քաղաքացիները եւ ռեզիդենտները: Նրանք կարող են ներկայացնել ոչ թե պատվաստումների մասին տեղեկանք, այլ միայն վերջին 72 ժամվա ընթացքում կատարված ՊՇՌ-թեստի բացասական արդյունքը:
Վրաստանում գտնվելու երրորդ օրը նրանք պարտավոր են կրկնակի թեստավորում անցնել։