22.04.2025
Հարությունյանն ու Շոյգուն քննարկել են Հայաստանի անվտանգային խնդիրների լուծման ընթացքը
prev Նախորդ նորություն

ՄԱԿ-ը կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ղարաբաղում գերեվարված անձանց

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով փորձագետները Ժնևում հայտարարել են, որ անհրաժեշտ է ազատ արձակել Լեռնային Ղարաբաղում գերեվարված զինվորականներին և քաղաքացիական անձանց: 


«Բոլոր մարդիկ, ովքեր հակամարտության բերումով զրկվել են ազատությունից՝ պետք է կարողանան տուն վերադառնալ»,- ասվում է փորձագետների համատեղ հայտարարությունում, հայտնում է Ազատությունը:


Փաստաթղթում նշվում է, որ «զոհվածների ազգականներին պետք է տրվի աճյունները ստանալու հնարավորություն»:


ՄԱԿ-ի փորձագետները նախազգուշացնում են, որ անհետ կորածների մասին տեղեկություններ չհայտնելը կամ աճյունների վերադարձը մերժելը կարող է գնահատվել որպես «բռնի անհետացում»:


«Մեզ մտահոգում են հաղորդագրություններն այն մասին, որ գերիները և միջազգային իրավունքի պաշտպանության ներքո գտնվող այլ անձինք բռնի եղանակով անհետանում են, ենթարկվում են արտադատարանական մահապատժի, կտտանքների և այլ տեսակի վատ վերաբերմունքի»,- հայտարարում են փորձագետները:


Նրանք Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին կոչ են անւմ «մանրակրկիտ, արագ, անկախ և անկողմնակալ եղանակով ստուգել զինված հակամարտության ընթացքում և դրանից հետո մարդու իրավունքների ոտնահարման մասին վկայող հաղորդագրությունները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին»:


Այդ հայտարարությունը ստորագրել են ՄԱԿ-ի 7 փորձագետներ, այդ թվում կտտանքների հարցով հատուկ զեկուցող Նիլս Մելցերը, արտադատարանական մահապատիժների հարցերով հատուկ զեկուցող Ագնես Կալամարը և բռնի անհետացումների հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խմբի անդամները:

Հայաստանը հավանություն է տվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի կիրառմանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան