24.11.2024
Արցախում հակառակորդի կրակից զինծառայող է վիրավորվել
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն երբեք չի առաջարկել տալ 7 շրջանները և մոռանալ ԼՂ կարգավիճակի մասին. Պոպովը Փաշինյանին

Ռուսաստանը երբեք չի դիտարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը միայն Ադրբեջանին յոթ շրջաններ վերադարձնելու կոնտեքստում՝ անտեսելով դրա կարգավիճակի հարցը: Այս մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարականներով դեսպան Իգոր Պոպովի տարածած մեկնաբանության մեջ, որում նա արձագանքել է Նիկոլ Փաշինյանի  «44-օրյա պատերազմի ակունքները» հոդվածի որոշ թեզերի:


Մասնավորապես, դրանում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ ռուսական առաջարկները չէին շոշափում կարգավիճակի հարցը և սահմանափակվում էին միայն Ադրբեջանին յոթ շրջաններ վերադարձնելու հարցով:


«Ռուսաստանյան առաջարկներ ասվածը, հավանաբար, վերաբերում է փուլային կարգավորման պլանին, որի վերջին տարբերակը կողմերին է ներկայացվել 2019-ի հունիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից:


Այս ծրագիրը, որը հիմնականում համընկնում է Կազանյան փաստաթղթի հետ, հիմնված է հիմնարար սկզբունքների վրա, որի շրջանակում առաջին փուլում Ադրբեջանին պետք է վերադարձվեին հինգ շրջանները, իսկ երկրորդ փուլում երկուսի, և հատուկ շեշտեմ` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հետ փոխկապակցված: Ուստի պնդել, որ Ռուսաստանն առաջարկել է յոթ շրջան վերադարձնել «ոչնչի դիմաց», մոռանալ կարգավիճակի մասին և խաղաղվել ճիշտ չէ:


Ինչ վերաբերում է ԼՂ վերջնական կարգավիճակի խնդրի լուծման տարբերակներին, վերջին տարիներին բանակցությունների սեղանին դրված առաջարկները նախատեսում էին որպես վերջնական նպատակ մեջբերում եմ. «Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավարար կարգավիճակի որոշումը ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում համազգային քվեարկության իրականացման եղանակով, որը կարտահայտի Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամքը և իրավական պարտադիր բնույթ կկրի՝ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների համապատասխան»:


Ի դեպ, Լաչինի միջանցքի լայնությունն ու կարգավիճակը նույնպես առաջարկվում էր դիտարկել միայն երկրորդ փուլում


Ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմը չի մերժել այդ առաջարկները, սակայն լիարժեք համաձայնության հասնել չի հաջողվել»,- նշել է դիվանագետը:


Ոչ հայկական, ոչ էլ ադրբեջանական կողմերը չեն մերժել այդ առաջարկները, չնայած լիարժեք համաձայնության հասնել հնարավոր չէր, բայց գլխավորն այն է, որ բանակցությունները վարվում էին կանոնավոր կերպով: Մինչեւ 2018 թվականը, երբ Երեւանը նոր մոտեցումներ առաջ քաշեց », - հավելել է Իգոր Պոպովը: