28.11.2024
Նալբանդյան. ԼՂ հակամարտության հիմքում ինքնորոշման իրավունքի իրացումն է
prev Նախորդ նորություն

Նալբանդյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահին ներկայացրել է Բաքվի ագրեսիայի հետևանքները

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն ամբողջովին սատարում է Մինսկի խմբի եռանախագահների ջանքերը՝ ուղղված բանակցությունների միջոցով ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնմանը։

Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, այս մասին այսօր Հելսինկիում հայտարարել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ:

Իլկա Կաներվան ընդգծել է, որ ԼՂ հակամարտության գոտում ուժի կիրառումն անընդունելի է:

Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիվ գործողությունների հետեւանքները, դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։

ՀՀ ԱԳ նախարարը ԵԱՀԿ ԽՎ նախագահի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների վրա։