12.07.2025
ԵԱՏՄ-ի երկրների վարչապետները դեկտեմբերի 4-ին կքննարկեն Եվրասիական ինտեգրումը
prev Նախորդ նորություն

Հայաստանում վերացվում են ռազմական դրությունով պայմանավորված սահմանափակումները

Հայաստանում վերացվում են ռազմական դրությունով պայմանավորված սահմանափակումները: Այդ մասին հայտարարել է կառավարության աշխատկազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:


«Քիչ անց կհրապարակվի ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 2-ի թիվ 1917-Ն որոշումը, որով այլևս վերացվում են 2020թ. սեպտեմբերի 27-ից Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության շրջանակներում կիրառված հավաքների և գործադուլների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցելու արգելքը, ՀՀ տարածք մուտքի և ելքի հատուկ ռեժիմը և հրապարակումների, հաղորդումների իրականացման սահմանափակումներն ամբողջությամբ», - ասված է ֆեյսբուք սոցիալական ցանցում Աղաջանյանի կատարած հրապարակման մեջ:



 

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի պատվիրակությանը
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ