Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 356 նոր դեպք, 22 մարդ մահացել է
Հայաստանում նոյեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 135124 դեպք, որոնցից 108442-ն` առողջացած: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 23976 բուժառու: Վերջին 24 ժամում արվել է 1098 թեստավորում (թեստավորումների քանակի քիչ լինելը պայմանավորված է շաբաթ և կիրակի օրերի հետ), իսկ ընդհանուր առմամբ` 510127 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 356 նոր դեպք և 1078 առողջացած։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 2164 (ավելացել է ևս 22-ով) դեպք: Արձանագրվել է նաև մահվան 4 դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 542 է: