6.09.2025
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 356 նոր դեպք, 22 մարդ մահացել է
prev Նախորդ նորություն

Ջալալ Հարությունյանը առաջիկա 2-3 օրվա ընթացքում դուրս կգրվի հիվանդանոցից

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանի առողջական վիճակը նորմալ է, նա 2-3 օրվա ընթացքում դուրս կգրվի հիվանդանոցից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը:


«Ջալալ Հարությունյանը 2-3 օրվա ընթացքում դուրս կգրվի հիվանդանոցից և ամբուլատոր բուժումը կշարունակի»,- ասել է Ալթունյանը:


Ջալալ Հարությունյանը վիրավորվել է մարտական դիրքում։ Նա հոկտեմբերի 27-ին ազատվել էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից։ Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:

Դատապարտելի է հայության տարբեր խմբերի հանդեպ վիրավորական ու խտրական վերաբերմունքը. ՄԻՊ
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը