23.11.2024
ՊՆ-ն պակաս է տվել, ապա կտրել անհետ կորած պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը
prev Նախորդ նորություն

Սոթքի հանքավայրը վտանգված է. երկրին վարչապետ է պետք. Մարուքյան

Հայաստանի 4-րդ խոշոր հարկատու՝ Սոթքի հանքավայրը վտանգված է. Երկրին վարչապետ է պետք:


Այս մասին Facebook-ի իր էջում գրել է "Լուսավոր Հայաստան" կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:


VERELQ-ը հիշեցնում է, որ երեկոյան հայտնի դարձավ, որ թուրք և ադրբեջանցի զինվորականները ներխուժել են Սոթքի ոսկու հանքավայրի տարածք և ժամանակ տվել աշխատակիցներին այն լքելու համար: ՀՀ պաշտպանության նախարարությունը, վարչապետի խոսնակը, Գեղարքունիքի մարզպետը հերքեցին այդ տեղեկությունները, չնայած, որ համացանցը ողողված էր դրանք ապացուցող տեսանյութերով, իսկ ավելի ուշ ՊՆ-ն առերեսվեց իրականությանը՝ հանդես գալով հայտարարությամբ: Դրանից էլ պարզ դարձավ, որ ՝ "այսօր, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների մասնակցությամբ մեկնարկել են սահմանազատման աշխատանքներ՝ հատուկ միջոցների (GPS) կիրառմամբ։ Սահմանազատման աշխատանքների մի մասն անցկացվում է Սոթքի հանքավայրի այն հատվածում, որը մտնում էր Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանի մեջ։


Ճշգրիտ և լիարժեք սահմանազատումը չափազանց կարևոր է՝ սահմանի այս կամ այն հատվածի պատկանելության հետ կապված վեճերը, կամ հնարավոր հետագա սադրանքները բացառելու նպատակով։ Հավելենք նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը, հենց սահմանազատման արդյունքում ճշգրտված սահմաններով են տեղակայելու իրենց մարտական հենակետերն ու իրականացնելու մարտական հերթապահություն"։