23.11.2024
Հակոբյանի բացահայտումներից հետո ՀՀ ղեկավարությունը ոչ մի հիմնավորմամբ չի կարող մնալ. ԼՀԿ
prev Նախորդ նորություն

Մովսես Հակոբյանի ասուլիսի տեսագրությունը գլխավոր դատախազի կողմից ուղարկվել է ՀՔԾ

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«ՀՀ գլխավոր դատախազությունում մշտադիտարկման արդյուքնում ֆիքսվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի կողմից տրված մամլո ասուլիսը:


ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից այդ ասուլիսի տեսագրությունն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, ասուլիսի ընթացքում նրա կողմից ներկայացված հանգամանքները քրեադատավարական ընթացակարգով ստուգելու և իրավական գնահատական տալու հանձնարարությամբ»:


VERELQ-ը հիշեցնում է, որ Մովսես Հակոբյանն այսօր ասուլիսում մի շարք սենսացիոն բացահայտումներ է արել, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝


Պատերազմի 3-րդ օրը վարչապետը հրաման արձակեց կանգնեցնել լրահամալրումը


Աննա Հակոբյանը Սամվել Բաբայանի հետ հրամանատարական կետում է եղել


«Սու-30»-ները գտնվում են Հայաստանում առանց զինամթերքի


Պատերազմի 44 օրերի ընթացքում սուտը քայքայեց ու տարավ խորը ճգնաժամի մեր երկիրը