23.11.2024
Աննա Հակոբյանը Սամվել Բաբայանի հետ հրամանատարական կետում է եղել. Հակոբյան
prev Նախորդ նորություն

Պատերազմի 3-րդ օրը վարչապետը հրաման արձակեց կանգնեցնել լրահամալրումը. Հակոբյան

Պատերազմի 3-րդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաման արձակեց կանգնեցնել լրահամալրումը և կամավորականներին ուղարկել առաջնագիծ: Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:


«Եվ սա չեն կարող հերքել, որովհետև պաշտոնատար անձինք, ովքեր պատասխանատու են այդ գործընթացի համար ու գիտեն, որ գալու է ժամանակը և այդ գործառույթը չկատարելու համար պատասխան պետք է տան, խոսակցությունը ձայնագրել են», - ասաց Մովսես Հակոբյանը։


VERELQ-ը հիշեցնում է, որ Մովսես Հակոբյանը նախօրեին ազատման դիմում էր ներկայացրել ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնից: