24.11.2024
ԱԱԾ-ն իր հրավերը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին անորոշ ժամանակով հետաձգել է
prev Նախորդ նորություն

Փաշինյանի հրաժարականի պահանջ չկա. ԼՀԿ-ն արտահերթ նիստի ստորագրահավաք է նախաձեռնել

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է ստորագրահավաք՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկությամբ: Այս մասին հայտնում է ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը:


’’Նիստի ընթացքում, ըստ մեր ներկայացրած օրակարգի, քննարկվելու են ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 09-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը։

Տեղեկացնում եմ, որ համաձայն Սահմանադրության՝ անհրաժեշտ է 33 պատգամավորի ստորագրություն",- գրել է Մարուքյանը։