Կառավարությունը վատթարացրել է 2021 թվականի տնտեսական աճի կանխատեսումները
2021 թվականի պետական բյուջեի նախագծում ամրագրված ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական անկումը 2020 թվականի արդյունքներով կկազմի 6 տոկոս, 2021 թվականին կգրանցվի ՀՆԱ 4.8 տոկոս աճ:
Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ-ում բյուջետային լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ Նրա խոսքով, Ադրբեջանի ռազմական ագրեսիայի լույսի ներքո հոկտեմբերին պետբյուջեն վերանայվել է, մասնավորապես, տնտեսական անկման ցուցանիշները փոխվել են եւ կազմել 6,8 տոկոս:
Նա հիշեցրել է, որ 2020 թվականի պետբյուջեի սկզբնական տարբերակում անվանական ՀՆԱ-ն պետք է կազմեր ավելի քան 7 տրլն դրամ, սակայն բյուջեի երկրորդ վերանայման արդյունքում հոկտեմբերին այդ թիվը կրճատվել է մինչեւ 6,17 տրլն: դրամ, 2021 թվականի պետական բյուջեի նախագծում դրվել է 6,240 տրլն դրամի ցուցանիշ ։
Այդ կապակցությամբ մեծ է 2021 թվականի բյուջեում ամրագրված տնտեսական աճի ցուցանիշների վերանայման հավանականությունը։
Նախնական աշխատանքային հաշվարկներով՝ 2021 թվականի պետական բյուջեի նախագծում տնտեսական աճի ցուցանիշը պետք է վերանայվի իջեցման ուղղությամբ եւ ներկայիս 4,8 տոկոսի դիմաց կկազմի 4,6 տոկոս: Անվանական ՀՆԱ-ն կկազմի 6,598 տրլն դրամ ՝ ներկայիս 6,720 տրլն դրամի դիմաց։