Շուշիի ուղղությամբ հարձակման փորձը նախօրեին կանխվել է. Սարումյան
Երեկ օրվա ընթացքում և գիշերը ռազմական գործողությունները ռազմաճակատի տարբեր հատվածներում շարունակվում էին: Ադրբեջանի զինված ուժերը կրկին օգտագործել են իրենց տրամադրության տակ եղած գրեթե ամբողջ զինանոցը` հարձակման անցնելով Արցախի ՊԲ դիրքերի ուղղությամբ: Այս մասին մի շարք լրատվամիջոցների հայտնել է Արցախի ՊՆ խոսնակ Սուրեն Սարումյանը:
Նա նշել է, որ Ադրբեջանի կողմից նախօրեին արված հարձակման փորձը Շուշիի ուղղությամբ կանխվել է:
"Հետախուզության գործողությունների շնորհիվ հակառակորդի առաջ գնալու բոլոր փորձերը ձախողվել են: Թշնամու զորասյուները հայտնաբերվել և ջախջախվել են: Հակառակորդի առաջխաղացման հիմնական փորձը Շուշիի ուղղությամբ էր` չնայած ընդհանուր առմամբ նույնը կարելի է ասել ամբողջ առաջնագծի երկայնքի մասին: Բացի այդ, այն կրկին փորձել է անօդաչու թռչող սարք օգտագործել մայրաքաղաքի տարածքում: ԱԹՍ-ները խոսցվել են",- հայտնել է նա: