25.11.2024
Թշնամին մեծ կորուստներով դիմել է փախուստի. ՊԲ-ն նախօրեի թեժ մարտերի մասին
prev Նախորդ նորություն

Կառավարությունում բացառում են լոկդաունի հնարավորությունը

Չնայած կորոնավիրուսով հիվանդների թվի ավելացմանը`այս պահին կառավարությունում տոտալ լոկդաունի անհրաժեշտություն չեն տեսնում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։


«Ես չեմ կարծում, որ այսօր կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը մեզ ստիպում է քայլել լոքդաունի ճանապարհով։ Հաշվի առնելով մեր փորձը, Վրաստանի եւ հարեւան այլ երկրների, ինչպես նաեւ եվրոպական պետությունների փորձը, այս պահին ես կարծում եմ, որ լոկդաունի հարցը մեր օրակարգում չի հայտնվի», - հայտարարել է նա:


Գրիգորյանը կոչ է արել երկրի քաղաքացիներին հետևել համաճարակաբանական բոլոր կանոններին՝ կրել դիմակներ, պահպանել տարածություն և այլն: Նա նշել է, որ կանխարգելիչ միջոցառումների պահպանումը համաճարակի հաղթահարման լավագույն եւ ամենաարդյունավետ միջոցն է: