24.11.2024
Պարգև արք. Մարտիրոսյանն այցելել է հրթիռակոծված Շուշիի Ղազանչեցոց Սբ․ Ամենափրկիչ եկեղեցի
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը կայունացնում է Ղարաբաղը. Թուրքիան Չեչնիայում պատասխանում է գրոհայիններո՞վ

Ռուսական մամուլը կապ է նկատել հոկտեմբերի 13-ին Չեչնիայում ոչնչացված գրոհայինների և ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացման հարցում Ռուսաստանի միջնորդական դերի ակտիվացման միջև, որտեղ լայնածավալ ռազմական գործողությունները շարունակվում են արդեն ավելի քան երկու շաբաթ, իսկ Թուրքիայի աջակցությամբ Մերձավոր Արևելքից ակտիվորեն տարածաշրջան են տեղափոխվում գրոհայիններ:


«Մոսկվան նոր է սկսել կարգավորել Լեռնային Ղարաբաղում իրավիակը։ Հավանաբար, դա ինչ-որ մեկին դուր չի գալիս», - կարծում է «Կոմսոմոլսկայա պրավդայի» հատուկ թղթակից Դմիտրի Ստեշինը, որի հոդվածը ներկայացնում ենք ստորև՝ առանց կրճատումների:


«Արդեն տասնյակ տարի է, ինչ Չեչնիան մեզ մոտ «թեժ կետ» չի համարվում։ Հայտնի փաստ է, որ գիշերը զբոսաշրջիկը զբոսնում է Գրոզնիում ավելի անվտանգ, քան Սանկտ-Պետերբուրքի կամ Մոսկվայի ծայրամասերում: Բայց, այնուամենայնիվ, տարին մեկ անգամ, Չեչնիայում փոխհրաձգություն է տեղի ունենում զինյալների հետ, ինչը նշանակում է, որ հանրապետությունում ըդհատակյա բանդաներ կան։


Ամենապարզ տարբերակը, որն արդեն հնչեցրել է Ազգային հակաահաբեկչական կոմիտեն, հատուկ ծառայությունները գիտեին, որ Գրոզնիում գրոհայինների խումբ կա, և պլանային մաքրման ժամանակ արյունալի բախում է տեղի ունեցել: Բայց Կադիրովի հայտարարությունից հետո, այն մասին, թե «ահաբեկիչները արտերկրից են ժամանել», կատարվածը նոր երանգներ է ստանում։


Համատեքստ մակերեսին է, նույնիսկ շատ: Չեչնիայից ոչ այդքան հեռու, Կովկասյան լեռնաշղթայի այն կողմում, այժմ իրական պատերազմ է ընթանում, որտեղ բախվել են տարածաշրջանային տերությունների շահերը։ Այդ պատճառով Գրոզնիում ահաբեկչությունից օգուտ ստացողներին պետք է փնտրել Անդրկովկասում և մի փոքր ավելի հարավ՝ Թուրքիայի և Սիրիայի սահմանին, այդպես էլ չկայացած համաշխարհային խալիֆայության փլատակների վրա։ Այդ տարածքներից Հյուսիսային Կովկաս հասնելն ավելի հեշտ է: «Կոմսոմոլսկայա պրավդայի» լրագրողները 2013 թվականին ստուգել են, այսպես կոչված, «վահաբականների արահետը»՝ մի քանի օր ապրելով թուրքական Ռայհանլի քաղաքում, որտեղ Հալեպից 80 կմ հեռավորության վրա գործում էր «սահմային անցք»: Դրա միջոցով Թուրքիայից Սիրիա էր ուղևորվում գրոհայինների հոսք ամբողջ աշխարհից։ Աշխատո՞ւմ է այս «անցակետը» հիմա: Հայտնի չէ։ Գորհայիններին Կովկաս ազատ մուտք գործելու համար այն բացելը երեք րոպեի գործ է։ Հետո ճանապարհը պարզ է՝ դեպի Վրաստան, որը հայտնի է Թուրքիայի հետ ջերմ հարաբերություններով, իսկ այնուհետև՝ արդեն ռուսական Հյուսիսային Կովկաս։


Ինչո՞ւ է դա հիմա Թուրքիային անհրաժեշտ։ Տեղափոխել Ռուսաստանի ուշադրությունն ղարաբաղյան հակամարտությունից ներքին խնդիրների վրա: Հյուսիսային Կովկասում կայծ առաջացնելու ներուժ թուրքերն ունեն։ Միայն Դաղստանի ժողովուրդների ներկայացուցիչները Թուրքիայում ապրում են մոտ 400 հազար եւ նրանց մեջ զինվորականները քիչ չեն։ Այնտեղ մոտ 100 հազար չեչեն կա։ Եվ ընդհանրապես, ինչպես արտահայտվել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ռիչարդ Հոլբրուկը՝ «առնվազն մեկ միլիոն թուրք քաղաքացիներ ունեն ծագումնաբանական արմատներ՝ կապված Հյուսիսային Կովկասի հետ»։


Իչկերիայի ներկայացուցիչների հետ Անկարայի կապերը հաստատվել են դեռևս 90-ականների սկզբին՝ սկսած Դուդաևի այցերից Թուրքիա և Հյուսիսային Կիպրոս, վերջացրած Իչկերիայի գրոհայինների պատրաստմամբ։ Հենց Թուրքիայի օգնությամբ է Իչկերիան կապեր հաստատել Սաուդյան Արաբիայի հետ՝ Մերձավոր Արևելքից ստանալով այն ամենը, ինչ կարելի էր ցանկանալ՝ զենքից մինչև փող և Արաբական վարձկաններ։


«Երկրորդ չեչենական» պատերազմի ժամանակ Թուրքիան ընդհանրապես դադարեց թաքուն գործել՝ գրոհայինների պատրաստմամբ (ռուսական և արտասահմանյան աղբյուրների տվյալներով) զբաղվել են թուրք զինվորականները, իսկ գաղափարական աշխատանք վարել են «գորշ գայլերի» ազգայնական հրահանգիչները։ Հյուսիսային Կովկասում ակտիվորեն աշխատել են թուրքական գլխավոր MIT-ի «ռուսական բաժնի» աշխատակիցները, երկու «չեչենական պատերազմների» ընթացքում նրանք այնտեղ տասնյակ գործակալներ են կորցրել։ Չեչնիայում MIT-ի վերջին բարձրաստիճան համակարգողներ Այդին Կային եւ Բուրհան Չելեբիին ոչնչացրել են 2004-ի նոյեմբերին: Տարօրինակ զուգադիպությամբ՝ Գրոզնիում։


Ընդամենը մի քանի օր առաջ Մոսկվան սկսեց հաշտեցնել Երեւանին ու Բաքվին՝ 10 ժամով նրանց նստեցնելով բանակցությունների սեղանի շուրջ։ Հնարավոր է՝ դա ինչ-որ մեկին, ով պահանջում է շարունակել պատերազմը Ղարաբաղում, դուր չի եկել։ Գուցե այդ «ինչ-որ մեկը» ցանկանում է ակնարկել Մոսկվային, որ 90-ականները կարելի է վերադարձնել Հյուսիսային Կովկաս»- ասվում է հոդվածում։