24.11.2024
Ռուսաստանը կայունացնում է Ղարաբաղը. Թուրքիան Չեչնիայում պատասխանում է գրոհայիններո՞վ
prev Նախորդ նորություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ.


«Համանախագահները տագնապով նշում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ շարունակվող բռնության մասին։ Համանախագահները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ են անում անհապաղ քայլեր ձեռնարկել հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարության համաձայն ստանձնած պարտավորությունների լիակատար կատարման ուղղությամբ՝ տարածաշրջանի համար աղետալի հետեւանքների կանխման նպատակով։


Համանախագահները կրկնում են, որ ցանկացած իրադրության պայմաններում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերն անթույլատրելի են։ Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ ապահովել մարդասիրական հրադադարը, որ թույլ տան մասունքների, ռազմագերիների եւ ձերբակալվածների վերադարձը, եւ կողմերին կոչ են անում շտապ կարգով համաձայնեցնել հրադադարի ստուգման մեխանիզմը։


Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ զրույցներից հետո համանախագահները կողմերի հետ աշխատում են Լեռնային Ղարաբաղում քաղաքական կարգավորման գործընթացի էական հարցերի շուրջ՝ բանակցությունների ճանապարհով լուծմանը հասնելու նպատակով»,- ասված է հայտարարության մեջ։