23.11.2024
Սերժ Սարգսյան. Հայաստանը ճիշտ ընտրություն է կատարել՝ անդամակցելով ԵՏՄ-ին
prev Նախորդ նորություն

Մինսկի խումբը մինչև տարեվերջ ակնկալում է Ալիև-Սարգսյան հանդիպում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարեվերջին ակնկալում են Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպում: Ադրբեջանական APA լրատվական գործակալության հետ զրույցում ասել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

«Այժմ դիտարկում ենք արտգործնախարարների հետ հանդիպման հնարավորությունները՝ քննարկելու համար նախագահների քննարկումների օրակարգն ու սահմանելու տարածաշրջան մեր հաջորդ այցի ժամկետները», - ասել է ամերիկացի միջնորդը։

Ջեյմս Ուորլիքը հույս է հայտնել, որ կողմերը կհարգեն հրադադարի ռեժիմի պահպանումը առաջիկա տոների, հիշատակի արարողությունների և տարածաշրջանում միջազգային միջոցառումների ընթացքում: Դիվանագետը վկայակոչել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին, որոնք հավաստիացրել են, որ չեն դիմի ռազմական գործողությունների շփման գծում և հայ - ադրբեջանական սահմանին։

«Դեռ մենք հնարավորություն չունենք ստուգելու կամ վերահսկելու, թե որքանով են կատարվում այդ պարտավորությունները, բայց հստակ է, որ կայունությունը դրական ազդեցություն կունենա բանակցությունների հետագա գործընթացում», - ասել է Ուորլիքը։